Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Տիգրան Պետրոսյան

Տիգրան Պետրոսյան Տիգրան Պետրոսյան

Աշխարհահռչակ հայ շախմատիստ, աշխարհի կրկնակի չեմպիոն, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, լրագրող, միջազգային գրոսմայստեր Տիգրան Վարդանի Պետրոսյանը (մականունը` Երկաթե Տիգրան), ծնվել է 1929թ հունիսի 17-ին Թիֆլիսում: Շախմատ խաղալ սկսել է 8 տարեկանից:. հաճախել է տեղի շախմատի դպրոցը:
Շախմատիստի առաջին լուրջ հաղթանակը գրանցել է 1945թ Պետերբուրգում կայացած ԽՍՀՄ երիտասարդական առաջնությունում, ուր նա 1-ից 3-րդ տեղերը կիսել է Վասիլչուկի եւ Ռեշկոյի հետ: 1946թ-ին Երեւանում կայացած 6-րդ հայկական մրցաշարում հաղթող է ճանաչվել: Այդ տարի Թբիլիսիում կայացած Վրաստանի 7-րդ առաջնությունում Պետրոսյանը հավաքել է հնարավոր 19-ից 12,5 միավոր` գրավելով երկրորդ տեղը: ԽՍՀՄ Երիտասարդական 5-րդ առաջնությունում, Պետրոսյանը կրկին հաստատում է հաղթողի իր տիտղոսը: 1947թ Հայաստանի առաջնությունում շախմատիստը կիսել է 2-ից 4-րդ տեղերը: 1948թ-ին Կովկասյան հանրապետությունների մրցաշարում 2-րդ տեղն է գրավել: 1948թ-ի Հայաստանի առաջնությունում Հենրիկ Գասպարյանի հետ նա կիսել է առաջին 2 տեղերը: 1949թ-ին տեղափոխվել է Մոսկվա, ուր մասնակցելով բազմաթիվ մրցաշարերի` մի շարք հաղթանակներ է տարել: 1952թ Պետրոսյանն արդեն Խորհրդային Միության եւ միջազգային գրոսմայստեր էր: Այդ տարի էլ հենց ամուսնացել է թարգմանչուհի Ռոնա Ավինեզարի հետ:

1958-79թթ ԽՍՀՄ շախմատային ֆեդերացիայի նախագահության անդամ է եղել: 1968-77թթ "Սովետսկի սպորտ" թերթի խմբագիրն էր:
1963թ-ին Տիգրան Պետրոսյանը դարձել է իմաստուն խաղի աշխարհի 9-րդ չեմպիոնը` հաղթելով Միխաիլ Բոթվիննիկին: 2-րդ անգամ նույն տիտղոսին արժանացել է 1966թ-ին:

"Շախմատային տրամաբանություն" տեսության համար Երեւանի պետական համալսարանը 1968թ-ին նրան թեկնածուի կոչում է շնորհել:
Խաղալով ԽՍՀՄ հավաքականի կազմում, 1958-78թթ համաշխարհային շախմատային օլիմպիադաների հաղթող է ճանաչվել:
Իր վերջին պատմական հաղթանակը տարել է 1981թ ոչ պակաս հայտնի շախմատիստի` հայկական ծագումով Գարի Կասպարովի նկատմամաբ:
Տիգրան Պետրոսյանը մահացել է ստամոքսի քաղցկեղից, 1984թ` Մոսկվայում:

 
Փնտրում Լրատվությունում
 
 
Member Area

 

 Հիշեցում