Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Վահագն Հովնանյան

Վահագն Հովնանյան Վահագն Հովնանյան

    Հայ մեծ բարերար, հասարակական գործիչ, անշարժ գույքի ոլորտում հայտնի գործարար ամերիկահայ Վահագն Ստեփանի Հովնանյանը (հայտնի բարերար եւ ԱՄՆ Հայկական Համագումարի հիմնադիրներից մեկի` Հրայր Հովնանյանի եղբայրն է) ծնվել է Իրաքի Քիրքուք քաղաքում 1932թ փետրվարի 16-ին:
   Նախնական կրթությունն ստացել է Բաղդադի դպրոցներից մեկում: 1950-ականներին գաղթել է ԱՄՆ եւ ուսում ստացել Ֆիլադելֆիայի համալսարանում (1956թ):
   1959թ եղբայրների հետ հիմնել է “Հովնանյան եղբայրներ” կորպորացիան եւ եղել է վերջինիս փոխնախագահը: 1969թ հիմնել է սեփական անշարժ գույքի “Hovbilt Inc.”ընկերությունը, որը հետագա տարիներին նկատելի հաջողություններ է գրանցել բնակելի շենքերի կառուցման ոլորտում: Հետագայում որդու` Շանթի հետ հիմնել է հեռահաղորդակցության “CellularVision Inc.” ընկերությունը:
   Ավելի քան 50-ամյա աշխատանքային գործունեության արդյունքում նրա շինարարական ընկերությունները ԱՄՆ ամբողջ տարածքում կառուցվել են 5000-ից ավելի բնակելի շենքեր եւ բիզնես կենտրոններ:
   1998թ եղել է “Hovnanian international” եւ “Hovnanyan group” ընկերությունների նախագահը:
Կնոջ` Հասմիկի հետ մեծ ավանդ են ներդրել սփյուռքում հայապահպանության գործում: Իրենց ամենամեծ ձեռքբերումն են համարում են 1976թ Նյու-Ջերսի նահանգի Նյու-Միլֆոլդ քաղաքում հիմնած հայկական դպրոցը, որը 1984թ հիմնադիրների պատվին անվանակոչվել է Հովնանյան կրթահամալիր:Վերջինիս մասնաճյուղը Հայաստանում 1992թ հիմնված “Անանյա Շիրակացի” կրթահամալիրն է:
   2001թ ԱՄՆ եւ Հայաստանի կառավարությունների, ինչպես նաեւ “ԱՄՆ միջազագային զարգացման գործակալության” միջոցներով Հովնանյանը հիմնել է “Տուրիզմի զարգացման Հայկական Գործակալություն”, որը հարավկովկասյան տարածաշրջանում նախադեպ էր:
   2000թ Հայաստանում հիմնել է “Սայաթ Նովա” համահայկական երգի փառատոնը, որի նպատակներ բացահայտել նոր տաղանդներ եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերել նրանց կարիերայի զարգացմանը: Իսկ 2002թ հինել է “Վահագն” մրցանակաբաշխությունը:
   Ավելի քան 5 տասնամյակ ամուսնացած է հայուհի Հասմիկ Փարիս Բագդոյանի հետ: Նրանք 2 զավակ ունեն, որդին Շանթը եւ դուստը` Նինան, ովքեր նույնպես ակտիվ մասնակցություն են ցուցաբերում ծնողների բարեգործական ակցիաներին եւ զբաղվում են գործարարությամբ:
   Վահագն Հովնանյանը Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսության ասպետի պատվո (1969թ), Հայ Առաքելական եկեղեցու արքայական կոչումների, Սբ. Գրիգոր Լուսավորիչ շքանշանի, Սբ. Լեւոն եւ Սբ. Վարդանանց եկեղեցիների “Ակնառու ծառայությունների համար”, կանադահայ “Տարվա մարդ”, “Էլլիս այլընդ” ԱՄՆ “Մարդասիրություն” (1998թ Նյու-Յորք) մրցանակակիր է:
   1960-ականներից Հովնանյանը Նյու-Ջերսի նահանգի Ռիչֆիլդ քաղաքի Սբ. Վարդանանց Հայ Առաքեալական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահն է եւ ԱՄՆ-Իսրայել բարեկամության խորհրդի անդամ:
   1998թ “Hovnanyan group” շինարարական ընկերությունը Երեւանում կառուցում է Վահագնի թաղամասը:

 

 
Փնտրում Լրատվությունում
 
 
Member Area

 

 Հիշեցում