Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Երվանդ Ոսկան

    Առաջին հայ քանդակագործը` Երվանդ Հակոբի Ոսկանը ծնվել է 1855թ Կոստանդնուպոլսում:
1867-72թթ ուսանել է Վենետիկի Մուրդ Ռաֆայելյան վարժարանում: Ապա ուսումը շարունակել է Հռոմի գեղարվեստի ակադեմիայում (1872-77թթ):
   Մասնագիտական կրթությունն ստանալուց հետո 1878թ մեկնել է Փարիզ` ստացած գիտելիքները գործնականում կատարելագործելու նպատակով:
Մասնակցել է միջազգային բազմաթիվ ցուցահանդեսների եւ արժանացել մրցանակների եւ մեդալների:
   1887թ վերջապես վերադարձել է ծննդավայր Կոստանդնուպոլիս եւ գերծունեություն ծավալել հիմնականում քանդակագործության ոլորտում:
Թեմատիկ քանդակներից հայտնի են “Դափնե”, “Ռազմիկներ եւ Աստվածուհիներ”, “Աղախինը”, “Թուրք մուրացկանը”, իսկ դիմաքանդակների շարքից են “Տիգրան Չուխաջան”, “Ինքնադիմաքանդակ” եւ այլն:
   Թուրք հնէաբան եւ նկարիչ Օսման Համդի հետ 1883թ հիմնադրել է Կոստանդնուպոլսի գեղարվեստի ուսումնարանը (այն այժմ վերանվանվել է գեղեցիկ արվեստների ակադեմաիա) եւ եղել է այդ հաստատության ղեկավարն ու քանդակագործության պրոֆեսորը, ավելի ուշ հնագիտական թանգարան է հիմնել եւ դրա համար մի շարք բարձրարժեք ստեղծագործություններ է վերականգնել, որոնց շարքից են Սիդոնում (Լիբանան) իր իսկ պեղումների արդյունքում հայնաբերած սարկոֆագը, որը հետագայում պարզվել է, որ պատկանել է Ալեքսանդր Մակեդոնացուն:
   Օսման Համդի հետ միասին պեղումներ են իրականացրել նաեւ Նեմրութ լեռան տարածքում եւ գրել առաջին ուսումնասիրությունը Կոմմագեներ թագավորության կենտրոնի մասին:
Հայ հանճարեղ քանդակագործին աշակերտել են թուրք քանդակագործներ Օ. Մ. Իհսանը եւ Մ. Թոմրուկը:
   Մահացել է 1914թ հունիսի 10-ին ծննդավայր Կոստանդնուպոլսում:
 

 
Փնտրում Լրատվությունում
 
 
Member Area

 

 Հիշեցում