Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Զաք Կասյան

Զաք Կասյան Զաք Կասյան

  Կանադահայ հայտնի հոկեյիստ, երիտասարդական հավաքականի ուժեղագույն խաղացողներից մեկը, Զաք Կասյանը ծնվել է 1991թ հունվարի 24 Կանադայի Լա Սել քաղաքում:
   Հոկեյ պարապել է շատ փոքր հասակից, իսկ պրոֆեսիոնալ սկսել է զբաղվել չափահաս դառնալուց հետո: Մեծ սահադաշտ հայազգի մարզիկի դեբյուտը եղել է 2007-2008թթ հոկեյի սեզոնային առաջնությունում, երբ պատանին մասնակցել է Peterborough Petes կազմում: Այս մրցաշրջանում նա մասնակցել է 58 խաղի, խփել է 9 գոլ եւ հնարավոր 21 միավորից թիմին բերել է 12:
   Արդեն հաջորդ տարվա` 2008-2009թթ առաջնությունում ցուցաբերել է ավելի մեծ վարպետություն եւ մարզական գերազանց կարգավիճակում է եղել Կասյանը, որի արդյունքն էլ եղել է այն, որ մեր հայրենակից հոկեյիստը մասնակցելով 61 խաղի, 24 անգամ տափօղակն ուղղել է հակառակորդի դարպասը եւ թմին 39 միավոր է բերել: Նրան համեմատում են ժամանակի լավագույն հոկեյիստի` Թոդ Բերտուզիի հետ:
   2009թ հունիսի 26 Կասյանը համարվել է NHL-ի Buffalo Sabres թիմի առաջատար խաղացող:
Ներկայումս նա խաղում է Օնտարիոյի հոկեյի ազգային լիգայում:
 

 
Փնտրում Լրատվությունում
 
 
Member Area

 

 Հիշեցում