Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Արամ Մանուկյան

Արամ Մանուկյան Արամ Մանուկյան

Այգեստանի ու Վանի ինքնապաշտպանության, ինչպես նաեւ Սարդարապատի ճակատամարտի կազմակերպիչը եւ Հայաստանի 1-ին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը (իսկական անունը Սարգիս կամ Սերգեյ Հովհաննիսյան, իսկ Արամ կոչվեց Վանում), ծնվել է 1879թ-ին, Ղափանի Զեյվա գյուղում: Ավարտելով Ագուլյաց ծխական ուսումնարանը` 1890թ-ին ընդունվում է Շուշիի թեմական դպրոցը: Կիսատ թողնելով այն, ընդունվում է Երեւանի թեմական դպրոց, որն ավարտելով 1901թ-ին, աշխատանքի է անցնում Բաքվում: Վերջինիս Կենտրոնական կոմիտեի կողմից հայ եկեղեցական կալվածքների գրավման օրերին 1903թ-ին ուղարկվում է Գանձակ, որտեղից անցնում Կարս: 1904թ-ին մեկնում է Վան: Մի որոշ ժամանակ արտասահմանում ուսուցչության գործն ուսումնասիրելուց հետո, վերադառնում է Վան եւ դառնում Վասպուրականի դաշնակցության ղեկավարը: Վանի հերոսամարտի հաջողությունից հետո Արամը 4 ամսով դարձավ Վանի նահանգապետ: 1916-17թթ անցկացրեց Թբիլիսիում եւ Ազգային խորհրդի հրամանով որպես լիազոր ներկայացուցիչ 1917թ-ին ուղարկվեց Երեւան: Նրան բախտ էր վիճակվել Սարդարապատում 1918թ մայիսին կազմակերպել հայության պաշտպանությունը եւ հիմնադրել Հայաստանի 1-ին Հանրապետությունը: Հայկական առաջին կառավարությունում Արամը ստանձնեց ներքին գործերի եւ պարենավորման նախարարի պաշտոնը: Հստակ հայտնի է, որ դիվանագիտական տաղանդի եւ սթափության շնորհիվ նա կարողանում էր ցորեն եւ զինամթերք ներկրել Հայաստան նույնիսկ Օսմանյան Կայսրությունից:
1918թ-ին վարակվեց երկրում լայն տարածում գտած բծավոր տիֆով եւ կյանքից հեռացավ 1919թ-ի հունվարի 29-ին:   
Արամ Մանուկյանի Հայոց պատմության խոշորագույն դեմքերից էր: Նրա հուղարկավորման արարողությանը ներկա են եղել տասնյակ հազարավոր քաղաքացիներ:

 
Փնտրում Լրատվությունում
 
 
Member Area

 

 Հիշեցում