

.gif)
Վայոց ձորում գտնվող Սյունյաց իշխան Սմբատ եւ Տեր-Հակոբ եպիսկոպոսների օրոք 936թ հիմնված Հերմոնի վանքը անվանել են նաեւ Ահերմոնի վանք, Կնեվանք: Վանքի անվանումը ծերունի ճգնավոր Ահերմոնի անունից է եկել:
Վանքը 10 դարում այգիներ եւ գյուղեր է նվեր ստացել: 1338թ վանքում հաստատվել են Եսայի Նշեցու աշակերտ Գլաձոր համալսարանի շրջանավարտ Տիրատոր վարդապետ Կիլիկեցին եւ նոր դպրոց է բացել: Վանքի գրչության կենտրոնը եւ դպրեվանքը վանահայր Հովհաննես Հերմոնցու օրոք համահայաստանյան ճանաչում են ստացել 15 դարի կեսերին: Վանքում բազմաթիվ ձեռագրեր են գրվել:
Հերմոնի վանքին մեծ օժանդակություն են ցուցաբերել Սյունյաց Օրբելյան իշխանները, որոնք նաեւ հովանավորել են վանքի գործուներությունը: Վանքի ներկայիս կանգուն Սբ. Գրիգոր եկեղեցին հիմնովին վերակառուցվել է 17 դարում: Սրբատաշ բազալտից այս կառույցն ունի մեկ զույգ մույթերով եռանավ բազիլիկի հորինվածք: Պարսպապատ բակում պահպանվել են հնամենի շինության բեկորները: 14 դարում վանքում դպրոց է գործել, որտեղ կիրառվել է Գլաձորի համալսարանի կրթամեթոդը եւ մշակված կրթական ծրագիրը: Այդ դպրոցը գործել է 100 տարի եւ մեզ են հասել այնտեղ գրված բազմաթիվ ձեռագրեր: