

.gif)
Խորանաշատի վանքը կառուցվել է Տավուշի մարզի Չինարի գյուղից հս. արլ., անտառապատ բացատում: 18-րդ դարի վանքի հիմնադիրը վանական Վարդապետն է եւ շինարարությունը հովանավորել են Վահրամյան իշխանները:
Վանքի հիմնական եկեղեցին գմբեթավոր դահլիճի հորինվածքով 1211-22թ կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցին է: Խորանում տասը կիսաշրջանաձեւ խորշեր կան, որտեղից էլ գալիս է վանքի անվանումը: Արմ. կից քառասյուն եւ կենտրոնակազմ գավիթ կա 1222-40թթ, իսկ ծածկի կենտրոնական մասում խաչվող կամարներ են: Արմ. մուտքի շուրջ պահպանիչ խորհրդանշանով բարձրաքանդակներ կան: Համալիրի հրվ. մասում կանգուն է 8-րդ դարում կառուցված Սբ. Կիրակի փոքր գմբեթավոր եկեղեցին: Համալիրից դեպի արլ. մատուռի ավերակներն են, տապանաքարեր եւ քանդակազարդ թեւավոր խոշոր խաչ:
1229թ Խորանաշատի վանքն ավերվել է Խորեզմի շահ Ջալալ Էդ Դինի արշավանքներից: Վանքը նաեւ գրչության կենտրոն է ծառայել: Մեզ են հասել վանքում գրի առնված բազմաթիվ ձեռագրեր:
Մեծ համբավ է վայելել համալիրի վարպետարանը, որը միջնադարյան Հայաստանի խորոշոր կրթական, գիտական, մշակութային եւ Աստվածաբանական կենտրոններից է համարվել: Այն նաեւ պատմագիտական թեքում ունեցող բարձրագույն 7-8 ամյա դպրոց է եղել: Վարպետարանն ավարտած շրջանավարտներտը վարդապետի աստիճան են ստացել: