

.gif)
Հինավուրձ Խուճապի վանքը կառուցվել է Լոռու մարզի Լալվար լեռան հս. լանջին: 9-10 դարերում կառուցվել է համալիրի ամենահին եկեղեցին, որը միանավ բազիլիկ կառույց է եւ հիմնադրման առաջին տարիներին գործել է որպես հայադավան մենաստան, իսկ 13 դ. Զաքարյանների տիրապետության շրջանում վերածվել է քաղկեդոնի վանքի:
Հետագայում կառուցված 13 դարի եկեղեցուց հս. սրբատաշ ֆելզիտով կառուցված գլխավոր եկեղեցին է` զույգ մույթերով, գմբեթավոր հորինվածքով, հարուստ արտաքին դեկորացիայով: Հրվ. ավանդատների պատերին պահպանվել են որմնանկարների հետքերը:
Գլխավոր եկեղեցու արմ. կից գավիթ սրահ կա, իսկ հս. եւ հրվ. ավելացված են երկայնական սրահները:
Գմբեթավոր եկեղեցու կառուցման հետ մեկտեղ 13 դարում նորոգվել է բազիլիկ եկեղեցին, իսկ հս. եւ հրվ. կից կառուցվել են սրահներ: Բազիլիկ եկեղեցուց հս. պահպանվել են փոքր եւ կիսավեր բնակելի եւ տնտեսական շինությունների ավերակները: