

.gif)
Մեծն Տան Կիլիկիո կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդանիստ եկեցեցին է 14-րդ դարում հիմնված Սբ. Քառասնից Մանկանց եկեղեցին:
Կառույցի մասին առաջին պատմական հիշատակումը հանդիպում է 1429թ, իսկ նորոգման մասին հիշատակումը 1452թ:
Վարպետ Հիսա Հռոմկլային 1499թ կառուցել է եկեղեցու խորանը:
Ներկայիս գործող եկեղեցին 1616թ կառուցել է իշխան
Չելեպին` իր ազգական Սանոս Չելեպիի վերակայությամբ:
Եկեղեցին բաղկացած է առանց միջնապատի իրար միացած 2 եռենավ բազիլիկից, որոնցից հրվ. 4 զույգ , իսկ դեպի հս. 3 մույթեր ունի, ներսից բազմանիստ խորանի 2 կողքին ուղղանկյուն ավանդատներ կան, արմ. կողմում վերնահարկ պատշգամբն է, որը նախատեսած է երգչախմբի համար: Ծածկերն իրականացված են խաչվող թաղերով:
Եկեղեցուն կից օժանդակ կառույցներ կան, հրվ. կողմից բարձր, սլացիկ, ժամացույցով զանգաշտարակը, իսկ շուրջը առաջնորդարանի շենքերն են: Դահլիճի բակում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված հուշարձանն է: Եկեղեցու հս. պատին 17-18դդ խոշոր, մեծադիր “Ահեղ դատաստանի”, “Քառասուն Մանկունք” եւ “Սբ. Գեւորգ” նկարներն են: