

.gif)
Հայ Առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռներից է 1461թ հիմնված Պոլսո Հայոց Պատրիարքարանը:Աթոռանիստը Գումգափուի Սբ. Աստվածածին Մայր եկեղեցին է: Մինչ պատրիարքության հաստատումը օսմանյան պետության սահմաններում ապրող համայնքներն ընդգրկված են եղել 3 թեմերում` Սվազի, Էնկյուրիի (Անկարա), Բուրսայի Քյոթահյա-Գարամանիում:
14 դարասկզբին Պոլսում գործել են Սբ. Սարգիս, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները եւ լատինադավան Սբ. Նիկողայոս եկեղեցու մի մասը:
Կոստանդնուպոլսի առաջին պատրիարքը Հովակիմ եպիսկոպոսն է եղել (1461-78թթ):
1641թ Պատրիարքարանը տեղափոխվել է Գումգափու, ուր գործում է մինչ օրս եւ ծավալում է ընդարձակ կրոնական եւ աշխարհիկ գործունեություններ:
Օսմանյան կայսրության սահմանների ընդլայնմանն ու զարգացմանը զուգահեռ ընդարձակվել են նաեւ պատրիարքության իրավասությունների աշխարհագրական սահմանները, բարձրացել է նրա դերը եւ նշանակությունը, քանի որ պետության տարածքում բնակվող հայերի պաշտոնական ներկայացուցիչը պատրիարքն է ճանաչվել:
17 դարասկզբին պատրիարքության իշխանությունը տարածվել է օսմանյան տիրապետության բոլոր հայաբնակ շրջանների վրա: Որոշ ժամանակ փորձ է արվել ինքնիշխան դիրք գրավել նաեւ Սբ. Էջմիածնի նկատմամբ, սակայն այդ ջանքերն ապարդյուն են անցել:
1700-ականներին Պատրիարքարանն ունեցել է 20, 1834թ` 36, իսկ 1900` 43 եկեղեցիներ եւ 132 վանքեր:
Դարերի ընթացքում Կոստանդնուպոլսում կառուցված 55 առաքելական եկեղեցիներից այսօր գործում են 35: Գավառում գործում է 6, Կրետե կղզում 1 եկեղեցի:
Թուրքիայի 14 հայ համայնքներում եկեղեցիներ այլեւս չկան:
Սկզբնական շրջանում պատրիարքին սուլթանն է նշանակել: 18 դարից սկսած պոլսահայ համայնքներն այսօր շատ են ստվարացել: Ներկայումս Պոլսո հայոց պատրիարքն ընտրվում է համայնքի ներկայացուցիչների պատգամավորական ժողովում: Մոտ 80 տարվա ընթացքում բացվել են դպրոցներ, թանգարան-մատենադարանը, տպարաններ, հրատարակվել են կրաոնական եւ գեղարվեստական բազմաթիվ գրքեր, կառուցվել են նոր եւ վերակառուցվել բազմաթիվ եկեղեցիներ:
1834թ Պատրիարքարանի հովանու տակ գտնվող գավառներում գործել են 114 հայկական դպրողներ:
Դարասկզբին Կոստանդնուպոլսում եւ գավառներում եղել են 860 հայկական վարժարաններ, ուր սովորել են 90 հազարից ավելի երկսեռ աշակերտներ:
Պատրիարքարանին ենթական եկեղեցիներում գործող դպրաց դասի երգչախմբերի գործունեությունը նպատակաուղղված է հայ ազգայի հոգեւոր երգի պահպանմանը: Պատրիարքարանի գործունեությունը ավելի կանոնակարգված է դարձել 1860թ ընդունված եւ 1863թ սուլթնի կողմից վավերացված Ազգային սահմանադրության հռչակումից հետո:
Հայկական ազգային ազատագրական շարժման գործում Պատրիարքարանն զգուշավոր դիրք է գրավել եւ փորձել է դիվանագիտական միջոցներով արեւմտահայությանը զերծ պահել արյունահեղությունից:
1915թ Հայոց Ցեղասպանությունից հետո Պատրիարքարանը կորցրել է իր նախկին իրավունքներն ու դերը: Ներկայումս այն Թուրքիայի հայ համայնքի հոգեւոր ներկայացուցիչն է հանդիասնում: Ամեն ջանք գործադրում է, ցրված հայ համայնքի համախմբման, նրա ազգային ինքնության, ինչպես նաեւ լեզվի պահպանման համար:
Պատրիարքարանի նախագահությամբ գործում է խորհրդակցական մարմին, որը 2 փոխնախագահ ունի, ինչպես նաեւ ատենադպիր եւ աշխարհիկ 9 անդամներ: Պատրիարքարանում հրատարակվում են կրոնաբարոյական, գրական եւ պատմաբանասիրական “Շողակաթ” հանդեսը (հիմնել է 1925թ) եւ տեղեկատվական “Լրաբեր” պարբերականը (հիմնվել է 1996թ):
1991թ Պոլսո Հայոց պատրիարքն է Մեսրոպ Մութաֆյանը: