

.gif)
Որոտնավանքը հայտնի է նաեւ Վաղատնավանք անվանումով: Կառուցվել է ՀՀ Սյունիք մարզի Վաղատնի գյուղից 2 կմ հրվ. արլ., Որոտան գետի եզերքին:
Պատմիչ Ստեփանոս Օրբելյանի վկայությունների համաձայն վանքի հին` Սբ. Գրիգոր միանավ եկեցեղին հիմնել է Գրիգոր Լուսավորիչը, իսկ վերակառուցել է հայր Ստեփանոս ճգնավորը: Եկեղեցին վաղ միջնադարում հայտնի է եղել օձի խայթոց բուժելու իր զորությամբ եւ դարձել է նշանավոր ուխտատեղի:
1000թ կառուցվել է թաղածածկ, հս. պատին կից 2 ավանդատներով, հրվ. սյունասրահով Սբ. Ստեփանոս Նախավկա եկեղեցին, գավիթը, տնտեսական շինությունները եւ մեծաթիվ միաբանությամբ վանք:
1006թ արլ. կողմում կառուցվել է Սբ. Կարապետ եկեղեցին եւ նրան արմ. կից կամարակապ գավիթ սրահը: Եկեղեցին ունի կենտրոնագմբեթ եռախորան, ներքուստ խաչաձեւ եւ 4 անկյուններում ավանդատներով հորինվածք:Ներսի պատերը զարդարված են բարձրաճաշակ որմնանկարներով: Հս. պատին հուշասյուն կա, գավթին` խոյակին դրված խաչարձան ունի նաեւ:
Սբ. Ստեփանոս նախավկա եկեղեցին նորոգվել է 13 դարում: Այդ ժամանակ վանքում գործել է Գրիգոր Տաթեւացին: 1438թ վանահայր Սարգիս Անգեղակոթցին վերակառուցել է Սբ. Կարապետի գմբեթը: Վանքը գործել է մինչեւ 20 դարասկիզբ: 1931թ երկրաշարժից ավերվել է եկեղեցին եւ քանդվել են Սբ. Կարապետի գմբեթը, ծածկեը, հուշասյունը, սյունասրահները, վանքի տնտեսական շինությունները եւ պարիսպը: