

.gif)
10-րդ դարում հիմնված Նարեկավանքը գտնվում է Մեծ Հայքի Ռշտունյաց գավառում, Վանա լճի հրվ. արլ. ափին, Նարեկ գյուղում: Վանքի հիմնադրման շարժառիթ են դարձել կրոնական հալածանքները, որոնց պատճառով հայ վանականները Բյուզանդիայից փախել եւ Հայաստանում են ապաստանել ու հիմնել Նարեկավանքը:
Վանական համալիրի գլխավոր եկեղեցին Սբ. Սանդուխտն է, որը եռախորան, արլ. կողմում զույգ ավադատներով, արմ. կամարակապ խորշերով, արտաքուստ ուղղանկյուն կառույց է` ութանիստ թմբուկով եւ բրգաձեւ վեղարով գմբեթով:
Ըստ ավանդույթի խորանում է գտնվում Սբ. Սանդուխտի գերեզմանը:
Եկեղեցուն արլ. կից Գրիգոր Նարեկացու գմբեթավոր մատուռ դամբարանն է, իսկ հրվ. մեկ զույգ որմնամույթերով, պայտաձեւ եւ Ավագ խորանով գմբեթավոր դահլիճի հորինվածքով Սբ. Աստվածածին եկեղեցին է: Նարեկավանքը զարթոնք է ապրել Անանիա Նարեկացու, ավելի ուշ Գրիգոր Նարեկացու վանահայրության տարիներին: Անանիա Նարեկացու ջանքներվ վանքում հիմնվել է դպրոց, բազմաթիվ ձեռագրեր են ծնունդ առել այնտեղ, որոնցից մեզ են հասել 1069թ գրված Ավետարանը:
1707թ Մինաս վարդապետ Ղախանեցին հիմնոնին նորոգել է վանքը, իսկ 1787թ վանահայր Բարսեղ վարդապետը եկեղեցիներին արլ. կից կառուցել է ուղղանկյուն, քառամույթ, ընդարձակ գավիթ, ուր թաղվել է Անանիա Նարեկացին:
1812թ գավթի արմ. մուտքի առաջ կառուցվել է եռահարկ զանգակատուն: 1843թ բոլոր գմբեթները նորոգվել են, իսկ 1858թ վանքն ամբողջոցին բարեկարգվել է: 1884թ Արիստակես վարդապետը վանքում վարժարան է բացել, իսկ 1901թ` որբաբոց վարժարան:
Նարեկավանքից 2կմ հեռու սրբավայր համարվող այն քարայրն է, ուր Գրիգոր Նարեկացին է ճգնել:
1915թ Հայոց Ցեղասպանության ժամանակ Նարեկավանքն ավերվել է հիմնովին: