Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Մուրատ Ռափայելյան վարժարան


Click on image to enlarge

   Մեծ հեղինակություն վայելող հայագիտության պահպանման համար հսկայական աշխատանք իրականացնող կրթօջախներից է Մուրատ Ռափայելյան վարժարանը, որը հիմնադրվել է Մխիթարյան միաբանության կողմից Հնդկաստանի հայ վաճառականներ Մուրատի եւ Ռափայելի կտակի հիման վրա:
   1834թ Պադուայում` Մուրադյան (1846թ տեղափոխվել է Փարիզ), իսկ 1836թ հաստատվել է Վենետիկում եւ ստացել Ռափայել անվանումը: 1870թ Մուրադյան եւ Ռափայելյան վարժարանները միավորվել եւ ստացել են Մուրատ Ռափայելյան վարժարան անվանումը:
   1917թ կրթօջախը տեղափոխվել է Հռոմ, 1918թ կրկին հետ է վերադարձվել Վենետիկ:
1929թ նախկին Մուրադյան վարժարանն անջատվել եւ վերաբացվել է Փարիզում, սակայան վենետիկյան վարժարանի անվանափոխության վրա դա ոչ մի ազդեցություն չի ունցել:
   Վարժարանը 2-րդ աշխարհամարտի տարիներին փակվել է եւ կրկին վերաբացվել 1950թ: Սկզբնական շրջանում առաջնորդվել է գիմնազիական ծրագրով, ունեցել է 6 ամյա դասընթացներ:
1867թ Ֆրանսիայի, 1879թ Իտալիայի կառավարությունները Մուրատ Ռափայելյան վարժարանին լիցենզիա են տվել: Վարժարան կարող էին ընդունվել միայն 14 տարին բոլորած պատանիները: Ուսման տեւողությունը 5 տարի է եղել, ունեցել է 2 միջնակարգ եւ 3 բարձրագույն դասարաններ: Լավագույն շրջանավարտները պարգեւատրվել են Իտալիայի կրթության նախարաության վկայականով, որն իրավունք է տվել առանց ընդունելության քննությունների ընդունվել Եվրոպայի եւ ԱՄՆ ցանկացած բարձրագույն ուսումնական հաստատություն: Վարժարանի հիմնական նպատակն է եղել զարգացնել եւ պահպանել հայագիտության բարձր մակարդակը:
   Կրթօջախն ունեցել է գրադարան, թանգարան: Այնտեղ դասավանդել են Ղեւոնդ Ալիշան, Վ. Հայունին, Ս. Պոնցիլաքուն:
   1991թ Հայաստանից էլ են ուսանողներ ընդունվել վարժարան:1998թ ֆինասական դժվարությունները պատճառ են դարձել վարժարանի փակման համար:

 
Փնտրում Լրատվությունում
 
 
Member Area

 

 Հիշեցում