

.gif)
ԼՂՀ Հադրութի շրջանի Մոխրենես գյուղից 3.5 կմ հս. արմ., Յուղուսեն լեռան անտառապատ լանջին է կառուցվել Մոխրենեսի օխտը դռան վանքը: Վանքի եկեղեցին կառուցվել է 5-6դդ կոպտատաշ բազալտից: Այն քառախորան, 4 անկյուններում 3 քառորդ խորշերով կենտրոնագմբեթ հորինվածքով եւ “հռիփսիմետաիպ” եկեղեցիների հնագույն օրինակ է: Խորաններն ու խորշերը արտաքուստ բոլորաձեւ են, ներքուստ` շեշտված պայտաձեւ, ինչպես եւ գմբեթարդերը: Արլ. խորանի որմնամույթերի խոյակներն ունեն խիստ արխայիկ ատամնագնդիկավոր զարդամոտիվներով քանդակներ: Եկեղեցու հս. արմ. միանավ թաղածածկ մատուռի ավերակներ կան, պահպանված խորանը , պատերի ստորին շարքերը եւ հս մուտքը` վաղմիջնադարյան ճարտարապետության բնորոշ լյունետով:
Վանքի գերեզմանում խաչքարից ամենահինը 997թ վանքի հվ. արմ. կանգուն, վանքի միաբան Կանդիլի խաչքարն է: