

.gif)
Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմը կազմավորվել է 1931թ: Առաջնորդանիստը Բուխարեստի Սբ. Հրեշտակապետաց Մայր տաճարն է:
Ռումինիայի հայերը դեռ 14 դարում երկրում կառուցել են եկեղեցիներ, ունեցել են հոգեւոր թեմ, որը 1365թ ենթարկվել է Լվովի հայկական եպիսկոպոսությանը:
14 դարում Ռումինիայի թեմն այնքան է ստավարացել, որ Մոլդովայի իշխան Ալեքսանդր Բարեպաշտը 1401թ հուլիսի 30 հրովարտակով մայրաքաղաք Սուչավայում արտոնել է հայերին հիմնել հայոց եպիսկոպոսության թեմ` Հովհաննես եպիսկոպոսի գլխավորությամբ 1401-15թթ:
Ավելւ ուշ, երբ Մոլդովայի մայրաքաղաքը տեղափոխվել է Յասսի, 1565թ այստեղ հաստատվել է թեմի կենտրոնը:
18 դարավերջում եւ 20 դարասկզբում Մոլդովայի հայոց թեմի առաջնորդի պաշտոնը վարել է Կ. Պոլսի հայոց պատրիարքությունից ուղարկված հոգեւորականը:
1922թ Ռումինիայի հայերի թեմական պատգամավորական ժողովն ընդունել է համայնքի կանոնադրությունը եւ ընտրել թեմական գործադիր մարմին:
1931թ հիմնվել է Ռումինիայի հայկական թեմը”: 1943-55թթ թեմի առաջնորդն էր Վազգեն եպիսկոպոս Պալճյանը, իսկ 1955-94թթ Ամենայն Հայոց կաթողիկոսը:
Ռումինիայում կառուցված հայկական եկեղեցիներից մինչ օրս պահպանվել են Բոտոչանում` Սբ. Աստվածածինը հիմնված 1350թ, Սբ. Երրորդությունը 1560թ, Սուչավայում Սբ. Սիմեոնը կամ Կարմիր Աշտարակը 1513թ, Սբ. Խաչը 1521թ:
1619թ կառուցվել է Սբ. Խաչի զանգակատունը, կից` Սբ. Հովհաննես Մկրտիչ մատուռը 1776թ, Սբ. Աստվածածինը կամ Զամկա վանքերը: Հայոց նոր գերեզմանոցում կառուցվել է Սբ. Հարություն մատուռը 1902թ:
Առաջնորդանիստ Սբ. Հրեշտակապետաց Մայր տաճարը 1911-15թթ կառուցվել է 1638թ հիմնված եկեղեցու տեղում: Քաղաքի հայկական գերեզմանատանը կանգուն է Սբ. Գրիգոր Լուսավորիչ մատուռը 1920թ: Կոստանցայում հայ համայնքը չունի եկեղեցի, իսկ նախկինում եղածն էլ 1940թ այրվել է:
Հայկական գրչության կենտրոն են եղել Սուչավան, Յասսին, Աքքերմանը, Գեռլան, Բուխարեստը, Բրըիլան:
1927թ Առաջնորդարանին կից գործել է մատենադարան, գրադարան, թագարան: 1994թ թեմի խորհուրդը որոշում է կայացրել հայկական նախկին եկեղեցիները վերաբացելու եւ նորերը կառուցելու մասին:
1968թ-ից թեմն առաջնորդում է Տիրան արք. Մարտիկյանը: