

.gif)
Գոշավանքը գտնվում է Տավուշի մարզում` Աղստեւ գետի վերին հոսանքում տարածվող Գոշ գյուղում: Գոշավանքը հիմնադրվել է միջնադարյան հայ առակագիր Մխիթար Գոշի (12-13 դարեր) նախաձեռնությամբ եւ Իվանե ու Զաքարե Զաքարյան իշխանների աջակցությամբ: Վանքը Մխիթար Գոշի պատվին էլ անվանվել է Գոշավանք: Այդ հրաշալի վանական համալիրը կառուցվել է Գետիկ հին վանքի տեղում, որն ավերվել էր 1188թ-ին տեղի ունեցած երկրաշարժից: Համալիրը բաղկացած է Ս. Աստվածածին (1191-1196թթ), Ս. Գրիրգոր Լուսավորիչ (1237-1241թ), Ս. Գեւորգ (1254թ) եկեղեցիներից եւ Ս. Հռիփսիմե (1254թ) մատուռից, ինչպես նաեւ ունի երկհարկանի գրատուն-զանգակատուն, ժամատուն եւ գավիթ: Այստեղ են գտնվում ժամանակի ամենահրաշալի խաչքարերը: Մատենագիտական տարբեր աղբյուրներից հայտնի է, որ շինությունները կառուցվել են ՙՀյուսն՚ մականունով Մխիթար վարպետի ձեռքով: Այսօր համալիրն իբրեւ կրոնական կառույց չի ծառայում, այլ տեսարժան վայր է հանդիսանում զբոսաշրջիկների համար: