

.gif)
Հառիճավանքը գտնվում է Շիրակի մարզի Հառիճ գյուղում, Արագած լեռան արեւմտյան ստորոտին, ժայռոտ հրվանդանի վրա: Կառուցվել է 7-8դդ:
Առաջին անգամ լուրջ ավերվել է 11-դարում սելջուկ թուրքերի արշավանքներից: Վանքի առաջնորդ Աբասի որդի Գրիգոր 8-րդը վերակառուցել է այն:
Զաքարե Ամիրսպասալարը ձեռնարկել է գլխավոր Սբ. Աստվածածին եկեղեցու շինարարությունը եւ ավարտել է 1201թ: Նա ձեռնարկել է նաեւ վանքի պարիսպների շինարարությունը, որից մի փոքր հատված մինչ օրս պահպանվել է վանքի արլ. մասում:
1830թ ռուս թուրքական պատերազմի ավարտից հետո Կարսի առաջնորդ Ստեփանոս արքա Խաժակյանը հաստատվել է վանքում եւ մինչեւ 1841թ առաջնորդել է վանքը:
Վերանորոգման հսկայական աշխատանքներ է իրականացրել, այդ թվում համալիրի կենտրոնագմբեթ խաչաձեւ Սբ. Գրիգոր եկեցեղին 7-րդ դար: Այն հրվ. արլ. ունի քառանկյուն հատակագծով ավանդատուն: 2-րդ ավանդատունը կցվել է հրվ. արմ-ից:
8-րդ դարում կառուցվել է մատուռը: Սկզբում գմբեթը կղմինդրից է եղել, իսկ 1863թ վերակառուցվել է քարով: Ունի 12-13դդ կառուցված կից գավիթ, որն ավերվել է:
Վանական համալիրի մյուս Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 11-12դդ:
8-րդ դարի իշխան Վահան Հեճուպը կառուցել է գավիթն ու ջրմուղ:
Հառիճավանքն ունեցել է դպրատուն, որը գործել է 7-րդ դարից, որից հետո հրվ. արմ. ժայռի վրա պահպանվել է “Ճգնավորի մատուռը”:
Վանքը հս. եւ արլ. պարսպապատ է:
Համալիրի տարածքից դուրս` գերեզմանատանը գտնվում են Սբ. Հարություն եկեղեցու ավերակները 1201-1216թթ:
1856-57թթ հիմնվել է Հառիճի գիշերօթիկ ուսումնարանը, որը 1960թ վերանվանվել է “Հառիճի հոգեւոր դպրոց”, իսկ ավելի ուշ դարձել է Գեւորգյան ճեմարանի նախապատրաստական բաժանմունքը:
1871թ ավարտվել է վեհարանի շենքի կառուցումը: 1872թ սեղանատուն է կառուցվել
1886թ զանգակատուն, 1893թ` ձորամիջի կամուրջը:
19-րդ դարում վանքը կաթողիկոսների ամառային նստավայրն էր:
1915թ վանական համալիրում դադարեցվել է կրթական եւ շին աշխատանքները:
Իսկ այժմ շարունակվում են վերականգնողական աշխատանքները` Հառիճավանքը գործող վանական համալիրի վերածելու նպատակով: