

.gif)
Սբ. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին գտնվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության Շուշի քաղաքում: Վերջինիս մայր տաճրը համարվող Սբ. Ամենափրկիչը կառուցվել է 1868-1887թթ: Սրբատաշ կրաքարից կառուցված այդ տաճարը չափերով հայկական ամենամեծ եկեղեցիներից մեկն է համարվում: Գմբեթավոր բազիլիկ կառույցն ունի խորան, որը դրսից ու ներսից կիսաշրջանաձեւ է: Եկեղեցու հյս., հրվ. եւ արմտ. մուտքերի առջեւ կառուցված են գավիթ նախասրահներ, որոնց շնորհիվ Ղազանչեցեց վանքը հիշեցնում է Էջմիածնի Մայրավանքը: Շենքի արեւմտյան կողմում կանգուն է 11-րդ դարում կառուցված եռահարկ զանգակատունը: Առաջին հարկի 4 անկյուններում հրեշտակների խորաքանդակներ կան: Գանձասարից հետո Արցախի հաջորդ կարեւորագույն հոգեւոր կենտրոնն է Սբ. Ամենափրկիչը: