Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Մակարավանք


Click on image to enlarge

   Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում է կառուցվել է Մակարավանքը: Գտնվում է Տավուշի մարզում, Պայտաթափ լեռան անտառապատ լանջին:
   Կարմրատուֆ այս եկեղեցին կառուցվել է 10-11դդ եւ ունի ներքուստ խաչաձեւ, արտաքուստ ուղղանկյուն գմբեթավոր հորինվածք: Եկեղեցու ճակատը հարդարված է հրաշագեղ զարդաքանդակներով:
  1198թ վանքի արլ. մասում կառուցվել է ներքուստ խաչաձեւ, իսկ դրսից ութանիստ կենտրոնագմբեթ Սբ. Աստվածածին եկեղեցին:
   Հս. կից մատուռ է կառուցվել:
  12-րդ դարավերջում կառուցվել է հյուրերի համար նախատեսված շենք: 1205թ Բազազ իշխանի որդի Վարդանը կառուցել է վանքի գլխավոր եկեղեցին: Այն մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածքով կառույց է, որի ավագ խորանի 2 կողմում երկհարկ ավանդատներով ավագ խորանն է: Վերջինս կիսաշրջանաձեւ պատեր ունի` 13 գոգավոր խորշերով զարդարված, իսկ բեմի  դիմացի հատվածը զարդրված է հարթաքանդակներով:
   13-դարում Վաչե Ամբերդցին վանքի ամենահին եկեցեղուն կից կառուցել է քառակուսի հատակագծով քառասյուն կենտրոնակազմ գավիթ:
   Վանքը 13-դարում բազում այգիներ, խաչքարեր, ձեռագրեր է նվեր ստացել:
   Վանքից պահպանվել են միայն խցերի, տնտեսական շենքերի հիմնապատերի ավերակները: 1970-80թթ համալիրում լուրջ վերականգնողական աշխատաններ են իրականացվել:
 

 
Փնտրում Լրատվությունում
 
 
Member Area

 

 Հիշեցում