

.gif)
Ֆրանսահայ հայտնի աստղաֆիզիկոս, աստղագիտության ոլորտում մի շարք բացահայտումների հեղինակ, տասնյակ նոր մոլորակների բացահայտող Հակոբ Թերզան ծնվել է 1927թ հոկտեմբերի 31 Թուրքիայի Ստամբուլ քաղաքում:
Պատանեկան տարքում տեղափոխվել է Ֆրանսիա եւ մասնագիտական կրթություն ստացել տեղի բուհերում: 1945թ ստացել է մաթեմատիկական գիտությունների եւ աստղաֆիզիկայի բակալավրի, 1949թ աստղաֆիզիակայի մագիստրոսի կոչում, իսկ 1965թ Լյոն համալսարանում պաշտպանել է գիտական թեզը:
1960-ականներին տիեզերքում հայտնաբերել է 710 փոփոխվող գնդաձեւ աստղերից բաղկացած 14 աստղախմբեր, որոնք անմիջականորեն կապված են իրար հետ: 1968թ բացահայտել է գնդաձեւ աստղերի 11 խմբեր, որոնք անվանակոչվել են ի պատիվ գիտնականի` Թերզան 1, Թերզան 2 եւ այդպես մինչեւ Թերզան 11:
Նրան են պատկանում նաեւ 124 մոլորակների ի դեպ դրանց 25 % ակտիվ գործող մոլորակներ են բացահայտման գյուտը: Իրարից առանձին սփռված 4430 նոր փոփոխվող աստղեր է հայտնաբերել Թերզան հետագայում, այդ թվում նաեւ 458 աստղեր, որոնք տիեզերքի ուսումնասիրմամբ զբաղվող ամենահին գիտահետազոտական կառույցի` IRAS կողմից գրանցվել են հետագայում:
Մեկ այլ մեծ բացահայտում է համարվում 1428 ամենամեծ ամպլիտուդայով տատանվող աստղերի ի հայտ բերելը:
Թերզան Ֆրանսիայի ազգային աստղաֆիզիկոսների հանձնաժողովի, Միջազգային աստղագետների միության եւ մի շարք այլ միջազգային նմանատիպ հեղինակավոր կառույցների անդամ է:
Բազմամյա վաստակի եւ անգնահատելի ավանդի ու բացառիկ բացահայտումների համար արժանացել է բազմաթիվ մրցանակների, մեդալների, որոնց շարքում Հենրի Ռեյի անվան մրցանակն էր` շնորհված ֆրանսիայի աստղաֆիզիկների ինստիտուտի կողմից:
Հակոբ Թերզան շատ ու շատ անգամներ է եղել հայրենի Հայաստանում: 1971թ, 1973թ, 1977թ, 1984թ, 1989թ հատուկ նպատակով գործուղվել է Հայաստան` ուսումնասիրություններ իրականացնելու Բյուրականի աստղադիտարանում:
Վերը նշված բացահայտումների վերաբերյալ 100-ից ավելի աշխատությունների է հրատարակել: