Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Alexander Harutyunyan

Alexander Harutyunyan Alexander Harutyunyan

   Նշանավոր հայ կոմպոզիտոր, դաշնակահար, Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ եւ պետական մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Գրիգորի Հարությունյանը ծնվել է 1920թ սեպտեմբերի 23-ին` Երեւանում:
Երկրորդ Աշխարհամարտի տարիներին սովորել է Երեւանի պետական Կոնսերվատորիայում: Պատերազմի ավարտից հետո տեղափոխվել է Մոսկվա, ուր 1946-48թթ սովորել է տեղի Հայկական մշակույթի տան ստուդիայում` Հենրիխ Լիտինսկու խմբում: Ավարտելուց հետո վերադարձել է Հայրենիք եւ դասախոսել Երեւան կոնսերվատորիայում: 1977թ Կոնսերվատորիայի դասական բաժնի պրոֆեսոր էր:

   1954-90թթ Հայկական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն էր: Փողային գործիքների համար նրա գրած գործերը իրենց տեղն են զբաղեցրել միջազգային երաժշտության ոսկե գանձարանում:
   1988թ գրել է ”Հայաստան-88” ջութակի կոնցերտը:
   1960-ականներին նրա ստեղծագործական ոճն ավելի շատ ուղղված էր դեպի դասականը: Շեփորի համար 1950թ գրված Հարությունյանի 6-րդ կոնցերտն ամենախոշոր ստեղծագործությունն էր իր երաժշտական կարիերայում: Կոնցերտը Միացյալ Նահանգներում հնչեց հայտնի շեփորահար Տիմոֆեյ Դոկշիցերի ներկայացմամբ եւ մեծ հաջողություն գրանցեց:
Հարությունյանը երաժշտություն է ստեղծել նաեւ բազմաթիվ ֆիլմերի համար. ”Նահապետ” 1977թ, ”Արեւածագից մեկ ժամ առաջ” (1973թ), ”Սիրտն է երգում” (1957թ), ”Ուրվականներ են հառնում լեռներից” (1955թ) եւ այլն: Որպես դերասան, հանդես է եկել ”Լալվարի որսկանը” (1967թ) ժապավենում:
 

 
Search in News
 
 
Member Area

 

 Forgot ?