

.gif)
Հայ դասական երաժշտության հիմնադիրներից տաղանդավոր կոմպոզիտոր, երաժշտական-հասարակական գործիչ, երաժշտության ուսուցիչ, դիրիժոր եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ 1926թ Ալեքսանդր Աֆանասի Սպենդիարյանը (Սպենդիարովը) ծնվել է 1871թ հոկտեմբերի 10-ին ռուսական Կախովկա քաղաքում: Երաժշտական տաղանդը ժառանգել է մորից, ով դաշնամուրի ուսուցչուհի էր: Ստեղծագործել սկսել է 7 տարեկանից, իսկ 9 տարեկանից դաշնամուր եւ ջութակ նվագել է սովորել: 1890թ պատանի Ալեքսանդրը տեղափոխվում է Մոսկվա բնակության:
Ուսում ստացել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում 1890-95թթ: Զուգահեռ նվագել է տարբեր անսամբլներում եւ համալսարանի ուսանողական նվագախմբում: 1892-94թթ Մոսկվայում կոմպոզիցիայի տեսություն է ուսումնասիրել Ն. Ս. Կլենովսկու մոտ, իսկ 1896-1900թթ` Սանկտ Պետերբուրգում` Ն. Ա. Ռիմսկի- Կորսակովի մոտ:
Նրա երաժշտական ճաշակի եւ ինքնատիպ ձեռագրի ձեւավորման վրա մեծ ազդեցություն են ունեցել մշակույթի առաջատար ռուս եւ հայ հանճարների շրջապատում գտնվելը, ինչի արդյունքում կայացել է Սպենդիարով երաժիշն ու երգահանը:
Դեռ մանկության տարիներից նրան ծանոթ է եղել Ղրիմի ազգային երաժշտական ոճը: Երկար տարիներ բնակվել է Ղրիմում եւ ծավալել երաժշտական ակտիվ գործունեություն: Ղեկավարել է բազմաթիվ երաժշտական եւ նվագախմբեր, հիմնել է տասնյակ երաժշտական դպրոցներ, մշակել է բազմաթիվ երգեր եւ ստեղծագործություններ:
Հեղինակային համերգաշարերով հանդես է եկել Ռուսաստանի խոշոր քաղաքներում:
1924թ հաստատվել է հայրենիքում եւ իր մեծ ավանդը ներդրել Հայաստանի Գիտության եւ արվեստի ինստիտուտի, պետական Կոնսերվատորիայի, սիմֆոնիկ նվագախմբի, երաժշտական հրատարակչության հիմնադրման աշխատանքներին:
Խորապես ներթափանցելով հայկական երաժշտության արմատները, իր ստեղծագործական կարիերայի բուռն ծաղկման շրջանում սերունդներին այնպիսի համար հրաշալի գործեր է անմահացրել, ինչպիսիք են “Ալմաստ” օպերան, օրկեստրի համար “Երեւանյան էտյուդներ” 1925թ, “Ղրիմի էսքիզները”:
Սպենդարյանի ստեղծագործություններն առանձնանում են իրենց ազգային դիմագծին հավատարիմ մնալու յուրահատկությամբ, ռիթմիկությամբ, բանաստեղծականությամբ եւ քնարականությամբ:
Գրել է ստեղագործություններ նվագածմբերի համար: Հայտնի են ազատության պայքարի համար որպես կոչ հնչող Խ. Աբովյան Վերք Հայաստանի մոտիվներով գրված “Այնտեղ, այնտեղ, դեպ վեր այն դաշտը” երաժշտական ստեղծագործությունը, “Առ Հայաստան”, “Մենք կհանգստանանք” եւ այլն:
Սպենդարյանը անգնահատելի ավանդ է ունեցել հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի, դրա ոճական ինքնատիպության ձեւավորման գոծում:
Սպենդարյանը համարվում է նաեւ հայկական սիմֆոնիզմի հիմնադիրը:
Հայ դասական մահացել է 1928թ մայիսի 7-ին Երեւանում:
Երեւանում հիմնվել է Սպենդարյանի անվան տուն-թանգարանը, նրա անունով է կոչվում Երեւանի օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնը եւ Երեւանի թիվ մեկ երաժշտական դպրոցը: Նրա երկերի ամբողջ ընտրանին լույս է տեսել 11 հատորյակով: