Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Andranik Ozanian

Andranik Ozanian Andranik Ozanian

   Հայ մեծ զորավար, Ազգային հերոս, Հայ Ազատագրական շարժման առաջնորդներից Անդրանիկ Թորոսի Օզանյանը (հայտնի է նաեւ Անդրանիկ Փաշա, Զորավար Անդրանիկ), ծնվել է 1865թ` Արեւմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում:
   Սկզբնական ուսումն ստանցել է Մուշեղյան վարժարանում, որն ավերտելուց 1 տարի անց բանտարկվել է` հայերին ահաբեկող ժանդարմին ծեծելու համար: Սակայն Անդրանիկին հաջողվել է փախնել բանտից եւ անցնել Կոստանդնուպոլիս, այնտեղից էլ Արեւմտյան Հայաստան, որտեղ էլ անցնելով Աղբյուր Սերոբի պարտիզանական ջոկատի շարքերը` դարձել է թուրքական զորքերի դեմ կռվող հայ պարտիզանական մի քանի զորախմբի հրամանատարը:
   1902-1904թթ Անդրանիկի ղեկավարած ջոկատները թուրքական եւ քրդական զորքերի դեմ մարտնչում էին Սասունում, Տարոնում եւ Վասպուրականում: Դրանից հետո Անդրանիկ Փաշան մեկնել է եվրոպական մի շարք երկրներ` տեղի հանրությանը ծանոթացնելու արեւմտահայերի ազգային ազատագրական պայքարի եւ դրա համար պահանջվող զենք ու զինամթերքի կարեւորության մասին:
   1912թ Անդրանիկը զինվորագրել է մեծ թվով հայ կամավորականների, որոնցից կազմված խումբը մտել է բուլղարական բանակի կազմ: Նրանք մարտական բարձր պատրաստվածություն են ցուցաբերել Առաջին Բալկանյան պատերազմում:
   Առաջին Աշխարհամարտի մեկնարկի հետ Անդրանիկը վերադարձել է Կովկաս: Ձեւավորելով առաջին հայկական կամավորական գունդը` ղեկավարել է թուրքական բանակի դեմ մղված կռիվները:
   1915-16թթ Կովկասյան ճակատում կռված հայկական գնդի հրամանատարությունը հմուտ իրականացնելու համար Զորավար Անդրանիկը պարգեւատրվել է Գեւորգյան 4-րդ կարգի մեդալով, Գեւորգյան 4-րդ եւ 3-րդ կարգի խաչերով, Սբ. Ստանիսլավի 2-րդ կարգի սրով եւ Սբ. Վլադիմիրի 4-րդ կարգի շքանշանով:
   Հայ զորավարը ղեկավարել է նաեւ 1915թ ապրիլի 15-18 Մուղանջուղի մոտ մղված մարտերը` պաշտպանելով Կովկասը թշնամու ներխուժումից:
   1918թ հունվարին թուրքական բանակը մտել է Էրզրում եւ Վան` իրականացնելով լայնածավալ հարձակումներ բոլոր ուղղություներով: Նրանց հաջողվել է գրավել Երզնկան, Տրապիզոնը, առանց դիմադրության հանդիպելու մտնել Բաթում եւ առաջ շարժվել Սուխումի ուղղությամբ:
   Ապրիլի 15-ին գրավել են Կարսը, մեկ ամիս անց` Ալեքսանդրապոլը:
   1918թ մայիսին Անդրանիկի դիվիզիան Վորոնցովկա ավանի մոտ կասեցրել է օսմանյան զորքի առաջխաղացումը դեպի Թիֆլիս: Այնուհետեւ մարտերը շարունակվել են Ղարաքիլիսայի ուղղությամբ: 1918թ մայիսի 25-28 Լոռում մղված մատերում հայերը ջախջախիչ հաղթանակ են տարել թշնամու նկատմամբ:
   Չափազանց մեծ է Անդրանիի դերը Զանգեզուրի պաշտպանական մարտերում:
   Առերեսվելով Անտանտի դաշնակիցների, Հայաստանի ղեկավարության որոշ ներկայացուցիչների, ինչպես նաեւ բոլշեւիկների դավաճանությունների հետ` Անդրանիկը 1922թ հեռացել է արտերկիր:   
   Նույնիսկ օտարության մեջ, նա շարունակել է ծառել հայ ժողովրդին:
   Մեծ զրավարը մահացել է 1927թ օգոստոսի 31-ին` ԱՄՆ ֆրեզնո քաղաքում: 1928թ նրա աճյունը տեղափոխվել է Փարիզ, այնտեղից էլ 2000թ` Հայաստան եւ վերջնական հանգրվան գտել Երեւանի Եռաբլուր պանթեոնում:
 

 
Search in News
 
 
Member Area

 

 Forgot ?