Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Aram A

Aram A Aram A

   Մեծի Տան Կիլիկո կաթողիկոսության գործող կաթողիկոս Արամ Քեշիշյանը (իսկական անունն է Պետրոս Քեշիշյան) ծնվել է 1947թ մարտի 8 Սիրիայի Բեյրութ քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է Բեյրութի ազգային Մեսրոպյան վարժարանում, ապա 1961-65թթ ուսանել է Մեծի Տան Կիլիկո կաթողիկոսության Դպրեվանքում (Անթիլիաս)` ժառանգավորաց բաժնում, իսկ 1965-68թթ ընծայարանի բաժնում: 1970թ ձեռնադրվել է վարդապետ, 1980թ եպիսկոպոս, 1985թ ստացել է արքեպիսկոպոսական տիտղոս: 1966-78թթ բարձրագույն կրթությունը շարունակել է Մերձավոր Արեւելքի Աստվածաբանական ճեմարանում, հետո Բեյրութի Ամերիկյան համալսարանում, Շվեյցարիայի Պոսե էկումենիկ հաստատությունում, Օքսֆորդի համալսարանի արեւելագիտության ֆակուլտետում, Նյու-Յորքի Ֆորդհամի համալսարանում, ուր ստացել է արվեստագետի, ապա աստվածաբանության մագիստրոսի դոկտորի կոչումներ:
   1968-75թթ զբաղեցրել է Մատիկյան վարժարանի փոխտնօրենի, Դպրեվանքի տեսուչի օգնականի ապա փոխտեսուչի, աստվածաբանության ուսուցչի պաշտոնը, Կիլիկիո կաթողիկոսարանի միջեկեղեցական հարաբերությունների ընդհանուր քարտուղարի պաշտոնը: 1972թ-75թթ դասավանդել է Հայկազյան վարժարանում, դասախոսել է Բեյրութի համալսարանում եւ այդ քաղաքի Ամերիկյան համալսարանում: 1978թ ընտրվել է Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսության Լիբանանի թեմի առաջնորդական տեղապահ, իսկ 1979թ-ից առաջնորդ:
   Բազմաթիվ էկումենիկ եւ միջազգային աստվածաբանական կազմակերպությունների եւ խմբերի անդամ է:
   1970թ-ից մասնակցում է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի աշխատանքներին: 1983թ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Վանկուվերի համաժողովի ընթացքում ընտրվել է խորհրդի կենտրոնական վարչության անդամ, 1981թ` Կամբերայի 7-րդ համաժողովում ընտրվել կենտրոնական եւ գործադիր վարչության ատենապետ եւ վերընտրվել այդ պաշտոնում 1988թ:
 

 
Search in News
 
 
Member Area

 

 Forgot ?