Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Aram Khachartyan

Aram Khachartyan Aram Khachartyan

   Հանրահայտ հայ կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռուսական կոմպոզիացիայի դպրոցի ներկայացուցիչ եւ վերջապես համաշխարհային դասական Արամ Խաչատրյանը ծնվել է 1903թ-ի հունիսի 6-ին Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում` աղքատ հայ ընտանիքում: Մանկուց հետաքրքրվել է երաժշտությամբ, բայց զարմանալիորեն 1913թ-ին ընդունվել է Թիֆլիսի կոմերցիայի դպրոցը: Ուսման ընթացքում ինքնուրույն սովորել է նվագել փողային գործիքների վրա:    
   1915թ-ի Հայոց Ցեղասպանությունից փրկվելու նպատակով Արամի ընտանիքը գաղթել է մեծ եղբոր մոտ` Եկատերինոգրադ: Վելի ուշ վերադարձել են հայրենի տուն:
   Երաժշտություն ուսուցանելու նպատակով 1921թ-ին Արամը մեկնել է Մոսկվա, չունենալով երաժշտական կրթություն եւ բառ անգամ ռուսերեն չիմանալով: Ցուցաբերելով հիանալի երաժշտական ունակություններ, ընդունվել է Գնեսինի Երաժշտական ինստիտուտը (թավջութակի բաժին): Բացահայտելով իր կոմպոզիտորական տաղանդը, 1925թ-ին Գնեսինն առաջարկել է սովորել կոմպոզիտորայի բաժնում:
   1929թ-ին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայում` ուսանելով հայտնի ռուս կոմպոզիտոր Նիկոյալ Մյասնովսկու մոտ: 1930-ականերին ամուսնացել է կոմպոզիտոր Նինա Մակարովայի հետ:
   1951թ-ին դարձել է Գնեսինի եւ Մոսկվայի մանկավարժական իսնտիտուտի, ինչպես նաեւ Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր:
   Առաջին բալետը` "Գայանե"-ն Արամը գրել է 1939թ-ին, որին հաջորդել է երկրորդ` "Սպարտակ"-ը:
   Առաջին սիմֆոնիան դեռ ուսանողական տարներին է գրել, իսկ երկրորդը` 1946թ-ին:
   Հեղինակ է նաեւ դրամատիկ ներկայացումների, ֆիլմերի, եկեղեցական երաժշտությունների եւ մենանվագների:
   Մահացել է Մոսկվայում 1978թ-ի մայիսի 1-ին:
 

 
Search in News
 
 
Member Area

 

 Forgot ?