Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Armen Haghnazarian

Armen Haghnazarian Armen Haghnazarian

   Հայ տաղանդավոր ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր պրոֆեսոր (1973թ) Արմեն Հովհաննեսի Հախնազարյանը ծնվել է 1941թ Իրանի մայրաքաղաք Թեհրանում:
   Ուսում ստացել է Գերմանիայի Աախեն քաղաքի Հռենոս-Վեստֆալիայի բարձրագույն տեխնիկական դպրոցի ճարտարապետության եւ քաղաքային ճարտարագիտության ֆակուլտետի ճարտարապետության (1968թ) եւ քաղաքաշինության (1973թ) բաժիններում:
    1969թ-ից մի խումբ գերմանացի ճարտարապետերի հետ գիտահետազոտական արշավներ է կազմակերպել Արեւմտյան Հայաստան, հավաքել ավելի քան 85 000 նկարներ:
   1972թ Աախենում հայ ճարտարապետը հիմնել է հայկական ճարտարապետության արխվ, ինչպես նաեւ հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կենտրոն:
1998թ կենտրոնը տեղափոխվել է Երեւան:
   1974թ Թեհրանում հիմնել եւ ղեկավարել է “Մոնիտ” ճարտարապետական միությունը:    1980-ականներից ձեռնամուխ է եղել Սբ. Թադեի վանքի եւ Սբ. Ստեփանոս Նախավկա եկեղեցիների վերականգնման աշխատանքներին:
   Ծործորի ջրամբարի կառուցման պատճառով քանդել է տվել Ծործորի վանքի Սբ. Աստվածածին եկեղեցին (1298-1314թթ) եւ հետագայում վերականգնել առավել բարձրադիր վայրում:
   1985թ-ից դասախոսում է Աախենի համալսարանի քաղաքաշինության ֆակուլտետում: 1994թ կազմել է Երեւանի “Անի” հյուրանոցի վերակառուցման նախագիծը, վերանորոգել է 7 եկեղեցի եւ վանք:
   Հեղինակն է “Հայ ճարտարապետության վավերագրեր”, “Սբ. Թադեի վանքը” (Միլան 1971թ) եւ “Նոր Ջուղա” (1992թ) գրքերի: Մասնակցել է 7 հատորանի ճարտարապետության միկրոֆիլներ հրատարակչությանը (1984-89թթ, Նյու-Յորք միկրոժապավենների արխիվ):
 

 
Search in News
 
 
Member Area

 

 Forgot ?