Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Armen Hakhnazarian

Armen Hakhnazarian Armen Hakhnazarian

   “Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության” հիմնադիր նախագահ, ճարտարապետության դոկտոր Արմեն Հախնազարյանը ծնվել է 1941թ մայիսի 5-ին Թեհրանում 1918թ նախիջեւանահայության ջարդերից մազապուրծ ագուլիսցի, լեզվաբանության դոկտոր, Թեհրանի պետական համալսարանի դասախոս, հայկական դպրոցների տեսուչ Հովհաննես Հախնազարյանի եւ Թեհրանի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնի դասախոս Արուսյակ Հախնազարյանի ընտանիքում:
   Տարրական եւ միջնակարգ կրթությունն ստացել է Քուշեշ Դավթյանի անվան դպրոցում: 1959թ ավարտելով ուսումը մեկնել է Գերմանիա եւ 1961թ ընդունվել Աախեն քաղաքի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետը, որն ավարտել է 1968թ:
   Նույն թվին նույն համալսարանում զուգահեռ ուսանել է նաեւ քաղաքաշինության ֆակուլտետում:
   1968թ սկսել է զբաղվել Իրանի Ատրպատական նահանգի հայկական եկեղեցիների եւ վանքերի, մասնավորապես Սբ. Թադեի, Ծործորի Սբ. Աստվածածին եւ Դարաշամբի Սբ. Ստեփանոս վանքերի ուսումնասիրմամբ եւ չափագրությամբ: Սբ. Թադեի վանքի ուսումնասիրությունը ճարտարապետության դոկտորական թեզի հիմք է դարձել:
   Ուսումն ավարտել է 1973թ` ստանալով ճարտարապետ-ինժեների որակավորում:
   1972-78թթ Գերմանիայից կազմակերպել եւ գիտարժավներ է իրականացրել Արեւմտյան  Հայաստան եւ Կիլիկիա, որի արդյունքում հեղինակել է “Հայկական ճարտարապետություն” 7 հատորյա փոքր ֆիլմերի հրատարակությունը:
   Վերը նշված գիտարշավների նպատակն էր պատմական Հայաստանի տարածքում Կիլիկիա, Փոքր Հայք եւ սփյուռք գտնել, ուսումնասիրել եւ հանրությանը ներկայացնել հայկական պատմամշակութային արժեքները: Այդ ամենի արդյունքում 1978թ հիմնել է “Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող” հասարարական կազմակերպությունը, որը պաշտոնապես Աախենում գրանցվել է 1983թ:
   1974-82թթ որպես ճարտարապետ աշխատել է Իրանում` մասնակցելով տեղի հայկական հուշարձանների վերականգնմանը: Վեց տարի ղեկավարել է Իրանի Ատրպատական նահանգի հայկական գրեթե բոլոր եղեղեցիների ու մատուռների վերականգնման աշխատանքները:
Ուսումնասիրել եւ չափագրել է նաեւ Նոր Ջուղայում պահպանված 13 եկեղեցիները:
1982-85թթ ղեկավարել է Թեհրանի Սբ. Գեւորգ եւ Սբ. Գրիգոր ու Վանաքի եկեղեցիների վերանորոգման աշխատանքներին:
    1984-94թթ դասավանդել է Աախենի պետական համալսարանի քաղաքաշինության ֆակուլտետում:
   1998թ նրա հիմնադրած կազմակերպությունը պաշտոնապես սկսել է գործել Երեւանում:
Հայ մշակույթի եզակի նվիրյալը մահացել է 2009թ փետրվարի 19-ին Գերմանիայում:
Հեղինակել է “Նոր-Ջուղա. Հայկական ճարտարապետության փաստաթղթեր”, “Սբ. Թադեի վանքը. Հայկական ճարտարապետության փաստաթղթեր” գրքերը:

 

 
Search in News
 
 
Member Area

 

 Forgot ?