

.gif)
Հայ կինոռեժիսոր, տեսաբան, կինոարվեստի պատմության մեջ ամենահայտնի վավերագիրներից Արտավազդ Աշոտի Փելեշյանը ծնվել է 1938թ նոյեմբերի 22-ին` Գյումրիում: 1963-68թթ սովորել է Մոսկվայի կինոյի ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում:
Դեռ ուսանողական տարիներից սկսել է ֆիլմեր նկարել, որոնք Փելեշյանին բազմաթիվ մրցանակների ու պարգեւների են արժանացրել: Նա նաեւ կինոմատոգրաֆիայի վերաբերյալ բազմաթիվ տեսական աշխատություններ է հրատարակել, որոնք ի դեպ բազմաթիվ լեզուներով են թարգմանվել: Այդ բոլոր աշխատությունները հավաքվել են "Իմ կինոն" հայտնի գրքում, որը առաջընթաց քայլ էր կինոտեսության զարգացման գործում:
1975թ նկարահանված "Տարվա եղանակաները" Փելեշյանի ամենահայտնի ժապավենն է, որում ռեժիսորը փորձել է ներկայացնել մարդու եւ բնության ներդաշնակությունը:
Խիստ փաստագրական ֆիլմերում պոետիկ էֆեկտների նրա փնտրտուքը փելեշյանական արվեստը մոտեցրել է վերլուծական ժանրին:
Նրա ֆիլմերը հիմանականում կարճամետրաժ են: Ամենաերկարը 60 րոպե տեւողությամբ, իսկ ամանակարճը` 6 րոպե:
Փելեշյանի ժապավեններում երկխոսություններ չկան, սակայն երաժշտական եւ ձայնային ձեւավորումն այնպես է արված, որ մարդկային կերպարները ամբողջանում են ռեժիսորի պրոֆեսիոնալիզմի արդյունքում:
Հայտնի ֆիլմերից են 1917թ ռուսկան հեղափոխության մասին պատմող "Սկիզբ" ժապավենը, Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին պոետիկ պատմություններ են 60-ականներին նկարահանված "Մենք" (1967թ), "Մարդկանց երկիրը" (1966թ), "Սպիտակ ձի"(1966թ), "Երազանք" (1968թ) ֆիլմերը, 1970թ-ին "Բնակիչները", 1984թ-ին` "Աստված Ռուսաստանում":
1990-ականներին նկարահանել է 2 կարճամետրաժ ֆիլմ` "Կյանք" 1993թ եւ"Վերջ" 1994թ, որոնք լուրջ հավանության են արժանացել կինոքննադատների կողմից:
1979թ Փելեշյանին "Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի" կոչում է շնորհվել:
Ներկայումս հայ ռեժիսորն ապրում եւ ստեղծագործում է Մոսկվայում: