

.gif)
Հայտնի ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր 1940թ, պրոֆեսոր 1943թ, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ 1946թ եւ ԽՍՀՄ ԳԱ անդամ 1943թ Արտեմ Իսահակի Ալիխանյանը ծնվել է 1908թ հունիսի 24-ին Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում:
Ուսում ստացել է Սանկտ-Պետերբուրգի համալսարանում 1931թ: 1943-73թթ ղեկավարել է Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը:
1936-60թթ եղել է Մոսկվայի ճարտարագիտաֆիզիկական ինստիտուտի տարրական մասնիկների լաբորատորաիայի վարիչը: Գիտնականի աշխատանքները հիմնականում վերաբերում են ֆիզիկային, տիեզերական ճառագայթների եւ տարրական մասնիկների ֆիզիկային, արագացուցիչների տեսությանը եւ ստեղծմանը: 1934թ Մ. Կոզադանի հետ հայտնաբերել են գրգռված միջուկներից էլեկտրոն-պրոտոն զույգերի առաքման երեւույթները, իսկ 1936թ Լ. Արդիմովիչի հետ փորձով հիմնավորել է իմպուլսի պահպանման օրենքը էլեկտրոն-պրոտոն զույգերի անհիլացման ժամանակ:
1942թ Ալիխանովի հետ հիմնադրել է Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանը, հայտնաբերել լիցքավորված մասնիկների “նեղ” հեղեղները 1943թ, մեծ էներգիայով պրոտոնների առատ հոսքի գոյությունը տիեզերքի ճառագայթներում 1945թ, տիեզերքի նեյտրոնների ազդեցությամբ արագ պրոտոնների անջատվելու երեւույթները 1950թ:
Փորձարարական հետազոտությունների հիման վրա առաջինն է նշել 1946թ տարրական նոր մասինկների գոյությունը տիեզերական ճառագայթներում: Ստեղծել եւ կատարելագործել է հետազոտման սարքերի` մագնիս, մասսպեկտոմերտր, բշտիկային եւ կայծակային խցիկներ: Ալիխանյանի նախաձեռնությամբ ստեղծվել են Երեւանի Էլեկտոնային օղակաձեւ արագացուցիչները: Հայ գիտնականն է եղել Մոսկվայի ճարտարագիտաֆիզիկական ինստիտուտի միջուկային ամբիոնի հիմնադիրը 1946թ, ինչպես նաեւ Նոր-Ամբերդի կայանի 1958թ, իսկ հետո էլ ղեկավարել է տեսական եւ փորձարարական ֆիզիկայի Նոր-Ամբերդի դպրոցը:
Արժանացել է ԽՍՀՄ Պետական 1941 եւ 1948թ, ինչպես նաեւ Լենինյան 1870թ մրցանակների:
Մահացել է 1978թ փետրվարի 25 Մոսկվայում եւ թաղվել է Երեւանում: