

.gif)
Հայտնի գիտնական - օվկիանոսագետ, Ռուսաստանի քաղաքական եւ պետական գործիչ, Արկտիկայի եւ Անտարկտիդայի հետազոտող, ծագումով հայ Արթուր Չիլինգարովը ծնվել է 1939թ սեպտեմբերի 25-ին` Սանկտ-Պետերբուրգում:
1963թ ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի Ծովային ակադեմիայի օվկիանոսագիտության ֆակուլտետը: Ուսումն ավարտելուց հետո որպես Արկտիկայի եւ Անտարկտիդայի ինստիտուտի ինժեներ - օվկիանոսագետ աշխատանքի է անցել “Տիկսի” գիտահետազոտական դիտարանում` Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսն ու դրա մթնոլորտն ուսումնասիրելու նպատակով:
1965թ առաջին անգամ ընտրվել է Բուլոնսկի տարածքային խորհրդի առաջին քարտուղար:
1969թ նշանակվել է ”Հյուսիսային բեւեռ-19” հետազոտական կայանի ղեկավար, իսկ 1971թ գլխավորել է ”Խորհրդային-Անտարկտիկա 17”-րդ, 1969-71թթ` ”Հյուսիս-21” գիտահետազոտական խմբերը:
1979-86թթ ուսումնական հաստատությունների կադրային կառավարման մարմնի ղեկավարն էր: 1987թ-ից ղեկավարել է Արկտիկայի, Անտարկտիդայի եւ Համաշխարհային օվկիանոսի ուսումնասիրման գործերը կառավարող մարմինը: 1993-2003թթ ընտրվել է Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր:
Բացի Խորհրդային Միության (1986թ) եւ Ռուսաստանի Դաշնության հերոսի (2008թ) կոչումներից, նրան շնորհվել են նաեւ բազմաթիվ այլ մրցանակներ եւ շքանշաններ:
Չիլինգարովը “Հետազոտման միջազգային ակումբ”-ի, “Մեծ Բրիտանիայի թագավորության աշխարհագրական միության”, “Ռուսաստան-Հայաստան” միության, ինչպես նաեւ “Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի” թղթակից անդամ է:
Ամուսնացած է ազգությամբ ռուս Տատյանա Չիլինգարովայի հետ: Ունի 2 զավակ: