Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Ashot Sarkisov

Ashot Sarkisov Ashot Sarkisov

   Ռուսաստանաբնակ հայ գիտնական, Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս, Մեծ Հայրենականի մասնակից Աշոտ Առաքելի Սարկիսովը ծնվել է 1924թ հունվարի 30-ին Տաշկենդում:
   1950թ ավարտել է Ֆ. Է Դերժինսկու անվան ռազմածովային ուսումնարանը: Զուգահեռ սովորել է Լենինգրադի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետում (1946-51թթ):
   1950-54թթ ծառայել է Բալթյան նավատորմում, որպես տորպեդային նավերի դիվիզիայի ինժեներ մեխանիկ:
   1959թ Սարկիսովը նշանակվել է Սեւաստոպոլի բարձրագույն ռազմածովային ինժեներական ուսումնարանի միջուկային ռեակտորների եւ սուզանավերի շոգեշարժիչների ամբիոնի վարիչ, իսկ 1971թ այդ հաստատության ղեկավար:
   1983-85թթ զբաղեցրել է Լենինգրադի Ա.Ա. Գրեչկոյի անվան ռազմածովային ակադեմիայի պրոռեկտորի պաշտոնը: 1985թ-ից նախագել է ռազմածովային նավատորմի գիտատեխնիկական խորհրդը:
   Ավելի քան 3 տասնամյակ Սարկիսովը ղեկավարել է իր իսկ հիմնադրած ջրային սարքերի ատոմային էներգիայի անվտանգության ուսումնասիրմամբ զբաղվող բարձրագույն դպրոցը:
   Ղեկավարել է Արկտիկայի ռադիացիոն-էկոլոգիական վերականգնման միջազգային համագործակցության նախագիծը, ռադիոակտիվ թափոնների գիտատեխնիկական միջազգային ծրագիրը, եղել է միջուկային զենքի չտարածմամբ զբաղվող համատեղ գիտական կոմիտեի   (Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի եւ ԱՄՆ ազգային ակադեմիայի) փոխնախագահը:   
   Վերը նշվածներից բացի Աշոտ Սարկիսովը ղեկավարել է միջազգային մի շարք այլ գիտական կենտրոններ:
   Մեծ է Աշոտ Սարկիսովի ներդրումը միջուկային էներգետիկայի զարգացման, ռուսական նավատորմի ստեղծման ու կատարելագործման գործում:
   Նրա հետազոտություններն ու տեխնիկական մշակումները հաջողությամբ կիրառվում են ռադիացիրոն անվտանգության ապահովման ոլորտում, ինչպես նաեւ միջուկային օգտագործման, վարակված օբյեկտների ու տարածքների էկոլոգիական վերականգնման համար:
   1985թ մինչ օրս նավատորմի եւ նավաշինության խնդիրներով զբաղվող ՌԴ բարձրագույն որակավորման հանձնաժողովի գիտական խորհրդի նախագահն է:
   1999թ նշանակվել է ռադիոակտիվ թափոնների առաջացրած խնդիրներն ուսումնասիրող միջազգային գիտատեխնիկական խորհրդի նախագահ: Նրա ղեկավարմամբ դոկտորական թեզ են պաշտպանել գիտությունների 9 դոկտորներ եւ 40 թեկնածուներ:
   Հայ գիտնականին են պատկանում ավելի քան 200 գիտական աշխատություններ, 17 հետազոտություններ եւ բազմաթիվ գիտական հրապարակումներ:
   Պարգեւատրվել է Մեծ Հայրենականի 1-ին եւ 2-րդ աստիճանի մեդալներով, Կարմի աստղ 3 մեդալով, ԽՍՀՄ զինված ուժերում հայրենիքին ծառայելու համար 3-րդ աստիճայի մեդալով, Հայերնիքին ցուցաբերած ծառայության համար 4-րդ աստիճանի մեդալով եւ Պատվո շքանշանով:
   Թոշակի է անցել փոխադմիրալ տիտղոսով: 
   Հայազգի գիտնականն ամուսնացել է եւ 2 զավակ ունի:
 

 
Search in News
 
 
Member Area

 

 Forgot ?