

.gif)
Դոմենիկյան սիգարի արքա, ինչպես նաեւ ջազմեն, հայազգի Ավո Ուվեզյանը ծնվել է 1926թ` Բեյրությում` երաժիշների ընտանիքում: Հայրը երգահան էր եւ սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, մայրը` հատնի երգչուհի:
Ավոն մանկուց զբաղվում էր երաժշտությամբ, նվագում էր դաշնամուր: Երիտասարդ տաղանդավոր դաշնակահարի միակ երազանքն էր ջազմենի կարիերա անելը: Տաղանդն ու ինքնավստահությունը, որոնցով նա աչքի է ընկնում մինչեւ օրս, շուտով ապահովեցին Ավոյի հաջողությունը:
“Լիբանանի տղաներ” ջազ տրիոյով Մերձավոր Արեւելք կատարած համերգային առաջին շրջագայությունը շռնդալի հաջողություն բերեց նրան: Այտեղ ստեղծած կապերը 1947թ ջազ դաշնակահարին ճանապարհ բացեցին դեպի ԱՄՆ:
Նյույորքյան հայտնի Ջուլիարդ երաժշտական դպրոցում Ավոն պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն ստացավ` մասնագիտանալով դասականի եւ կոմպոզիցիայի ոլորտներում: Այնուհետեւ սկսեց հանդես գալ 50-60-ականների ջազի վարպետների հետ: Նա իրականացրեց իր պատանեկության երազանքը:
1980-ականներին ջազմենը, ինչպես նաեւ բազմալեզվախոս ու արդեն կայացած գործարարը մեկնեց Պուերտո Ռիկո եւ ռեստորան եւ պիանո բար բացեց այնտեղ:
Հենց Պուերտո Ռիկոյում էլ Ավոն բացահայտեց սիգարների հանդեպ իր հետաքրքրությունը: Երաժիշտն ու կոմպոզիտորը փնտրում էր սիգարների գիտակ մեկին, ով կյանքի կկոչեր իր մտահաղացումները: 1982թ Դոմենիկյան Հանրապետությունում նա հանդիպեց սիգարի արտադրությամբ զբաղվող Հենրիկ Քյոլներին եւ 1988թ Ավոյի գաղափարները սիգարի տեսքով եւ “Ավո” պիտակով հայտնվեցին Նյու-Յորքի խանութներում: Համագործակցության առաջին տարում նրանք 100 հազար սիգար արտադրեցին, իսկ 3 տարի անց այդ թիվը հասավ 750 հազարի: Այժմ հայ ջազմենի անունը կրող պիտակով տարեկան 3 միլիոն սիգար է արտադրվում եւ արտահանվում աշխարհի տարբեր երկրներ:
“Ապահովել միայն բարձ որակ, առաջարկել միայն գեղեցիկ փաթեթավորմամբ եւ վաճառել մատչելի գնով”,- սա է միշտ եղել սիգարի արքայի նշանաբանը: