Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Charlie Papazian

Charlie Papazian Charlie Papazian

   Չարլի Փափազյանը գարեջրի եւ գարեջրագործների աշխարհում ամենահայտնի եւ հարգված անուններից մեկն է:
   Միջուկային էներգիայի ոլորտում մասնագիտացած ծագումով հայ նախկին ինժեները ծնվել է Միացյալ Նահանգներում: 1972թ ավարտել է Վիրջինիայի համալսարանը` ստանալով միջուկային էներգիայի գիտության ինժեներ բակալավրի աստիճան:
   1979թ Չարլի Փափազյանը հիմնել է "Գարեջրագործների ասոցիացիա" եւ ղեկավարել այն 16 տարի: 2005թ, երբ "Գարեջրագործների ասոցիացիան" միացել է 63 տարվա պատմություն ունեցող "Ամերիկայի գարեջրագործների ասոցիացիային", Փափազյանը դարձել է այդ հսկա կայսրության նախագահը:
   1978թ հայազգի գործարաը հիմնել է "Տան պայմաններում գարջուր պատրաստողների ամերիկյան ասոցիացիան" եւ ղեկավարեց այն մինչեւ 2005թ:
   1984թ Չ. Փափազյանը գրել է գարեջրագործության վերաբերյալ իր առաջին գիրքը եւ վերնագրել այն "Տան պայմաններում գարջուր պատրաստելու լիարժեք հաճույքը":
   2005թ այդ գիրքն արդեն վերահրատարակվել էր 25 անգամ:
   Առաջին գիրքը, որ մատչելի կերպով բացատրում է, թե տնային պայմաններում ինչպես ստանալ գարեջուր, աշխարհի բազմաթիվ երկրներում վաճառվել է ավելի քան 1միլիոն օրինակով:    Փափազյանը գարեջրի եւ դրա պատրաստման տեխնոլոգիաների վերաբերյալ արդեն 5 գիրք է գրել:
Նա հիմնադիրն է նաեւ "Գարեջրագործության ամերիկյան ինստիտուտ"-ի, "Գարեջրագործների հրատարակությունների", "Ամերիկյան գարեջրի մեծ փառատոն"-ի, "Գարջրի աշխարհի գավաթ"-ի եւ վերջապես եւ "Zymurgy" հանդեսի:
   Փափազյանը գարեջրագործության թեմայով դասախոսություններ է կարդացել աշխարհի տարբեր քաղաքներում, ինչպես նաեւ որպե ներկայացուցիչ մասնակցել է այնպիսի հեղինակավոր միջոցառումների եւ փառատոնների, ինչպիսիք են` "Գարեջրագործ քիմիկների ամերիկյան հասարակությունը",  "Գարեջրագործների Asia-Pacific ինստիտուտը", "Գարեջրի միջազգային գագաթնաժողովը (Ճապոնիա)", "Գարեջրագործների ազգային կոնֆերանսը", "Ազգային ռեստորան ասոցիացիան", "Ամստերդամում կանադացիների գարեջրի միջազգային սեմինարներ"- ի եւ մի շարք այլ սիրողական եւ պրոֆեսիոնալ միջոցառումների:
   Ներկայումս Փափազայնն անդամ է "Ամերիկայի գարեջրագործների ուսուցիչների ասոցիացիայի", "Գարեջրագործ քիմիկների ամերիկյան հասարակության", "Գարեջրագործության ինստիտուտի եւ միության":
   Չարլի Փափազյանը կնոջ`Սանդրայի հետ ապրում է ԱՄՆ Կոլորադո նահանգում, ուր  արտադրում է թեթեւ գարեջուր եւ զբաղվում է մեղրի արտադրությամբ:
 

 
Search in News
 
 
Member Area

 

 Forgot ?