Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Chuck Poochigian

Chuck Poochigian Chuck Poochigian

   Ամերիկահայ քաղաքական գործիչ, Կալիֆոռնիան ներկայացնող ԱՄՆ նախկին սենատոր Չարլզ Փուչիկյանը (ավելի հայտնի է Չակ կեղծանունով) ծնվել է 1949թ մայիսի 31-ին` Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում:
   Ուսանել է Կալիֆոռնիայի համալսարանի բիզնես կառավարման բաժնում: 1972թ ավարտելով ուսումը` ստացել է բակալվրի աստիճան, իսկ 1975թ Սանտա Կառլա համալսարանում պաշտպանելով թեկնածուական թեզը` իրավագիտության դոկտորի կոչում է ստացել:
   1975-88թթ զբաղվել է քաղաքացիական եւ բիզնես իրավունքով:
   1977թ ամուսնացել է ամերիկուհի Դեբբի հետ եւ 3 զավակների հայր է:

   Փուչիկյանը քաղաքական գործունեություն սկսել է ծավալել 1978թ-ից, երբ Կալիֆոռնիայի նահանգապետն էր հայազգի սենատոր Ջորջ Դեքմեջյանը: 1984թ ԱՄՆ նախագահական ընտրությունների քարողարշավի ժամանակ Փուչիկյանն օկրուգի ղեկավար էր:

   1985-87թթ նահանգապետ Դեկմեջյանի "Աշխատանքային իրավունքի եւ բրոկերության հետ կապված հարցերով" օգնականն էր:
   1988թ-ից նահանգապետի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից էր:

   1994թ Փուչիկյանն առաջին անգամ ընտրվել է Կալիֆոռնիայի նահանգային համագումարի անդամ եւ նույն պաշտոնին երկրորդ ժամկետով վերընտրվել 1996թ:
   Պաշտոնավարման առաջին ժամկետում նա "Ֆինանսական հանձնաժողովի" (Appropriations Committee) ղեկավարն էր (1995-97թթ), ինչպես նաեւ "բյուջետային հարցերով հանձնախմբ"-ի անդամը (1995-96թթ):
   1995թ հեղինակել է "Զենքի եւ ահաբեկչության դադարեցման" մասին նախագիծը:

   Նահանգային համագումարում աշխատել է նաեւ հետեւյալ հանձնաժողովներում`"Տրանսպորտի", "Բնական ռեսուրսների", "Ջուր, զբոսայգիներ եւ կենդանի բնություն":
   1998թ որեւէ դիմադրության չհանդիպելով Կալիֆոռնիայի նահանգային Սենատի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելով` ընտրվեց եւ պաշտոնավարել է 2 ժամկետ:
   Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնում նա զբաղեցրել է բազմաթիվ ղեկավար պաշտոններ: Իր փայլուն աշխատանքային գործունեության համար Փուչիկյանը պարգեւատրվել է բազմաթիվ մրցանակներով:
   Սենատում աշխատել է "Գյուղատնտեսության", "Ֆինանսական", "Առաջնային նահանգների վրա տարածվող հարկաբաժինը որոշող եւ սահմանադարական բարեփոխումներ"-ի հանձնաժողովներում, ինչպես նաեւ եղել է "Հասարակական անվտանգության պահպանման" հանձնաժողովի փոխնախագահը:

 
Search in News
 
 
Member Area

 

 Forgot ?