

.gif)
Համաշխարհային տնտեսագիտական եւ ֆինանսական կենտրոնի` IDEAS-ի աղյուսակի համաձայն աշխարհի 20 լավագույն տնտեսագետների ցանկը համալրում է հայազգի տնտեսագետ Կամեր Տարոն Աջեմօղլուն, ով ծնվել է 1967թ սեպտեմբերի 3-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում:
Ուսանել է Ստամբուլի Գալատասարայ բարձրագույն դպրոցում: Բարձրագույն կրթություն ստացել է Մեծ Բրիտանիայի Յորք համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում: Տնտեսագիտական եւ մաթեմատիկական գիտությունների թեկնածուի, իսկ ավելի ուշ 1922թ դոկտորի աստիճան ստացել է Լոնդոնի տնտեսագիտական բարձրագույն դպրոցում: Վերջինում տնտեսագիտություն է դասավանդել 1992-93թթ:
ԱՄՆ Մասաչուսեց նահանգի “Մասաչուսեց” տնտեսագիտական ինստիտուտի տնտեսագիտության ամբիոնի պատվավոր անդամ է 1993թ-ից:
2004թ-ից տնտեսագիտության հիմնադիրներից մեկի` Չարլզ Կինդլբերգերի կիրառական տնտեսագիտության դոկտորի կոչման է արժանացել: Տնտեսագիտության ոլորտում ուսումնասիրություններ իրականացնող կանադական ինստիտուտի “Տնտեսական աճ” նախագծի ղեկավարներից է Աջեմօղլուն:
Նա ակտիվ համագործակցում է հեղինակավոր ամերիկյան “Տնտեսական ուսումնասիրությունների ազգային բյուրոյի”, “Տնտեսական ցուցանիշների կենտրոնի”, “Տնտեսական քաղաքականության ուսումնասիրման կենրտոնի” հետ:
Տարոն Աջեմօղլուն նաեւ “Էկոնոմետրիկ. Տնտեսական ակնարկ եւ ստատիստիկա”, “Տնտեսական աճ” հանդեսների խմբագիրն է, ինչպես նաեւ “Ամենամյա տնտեսական ակնարկ” խմբագրական կոմիտեի խորհրդի անդամ է:
Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Թեոդոր Շուլցի անվան մրցանակին է արժանացել 2004թ, որը շնորհել է Չիկագո համալսարանը, 1996թ լավագույն տնտեսագիտական հանդեսի համար է մրցանակ ստացել, ամերիկացի տնտեսագետ Շերվան Ռոզի անվան մրցանակ` տնտեսագիտության ոլորտում մեծ նորարաությունների եւ վաստակի համար, “Արվեստի եւ գիտության ամերիկյան ակադեմիայի” անդամ 2006թ, ամերիկահունգարացի մաթեմատիկոս Ջոն վոն Նյումանի անվան մրցանակ 2007թ:
Ամերիկայի տնտեսագետների ասոցիացիան տնտեսագիտության ոլորտում հսկայական ներդրման համար Աջեմօղլուին 2005թ արժանացրել է John Bates Clark պատվավոր մեդալի: