Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Daron Malaqyan

Daron Malaqyan Daron Malaqyan

Ամերիկահայ երաժիշտ, կիթառահար, աշխարհահռչակ System of a down ռոք խմբի պրոդյուսեր, գիթարահար, վոկալիստ եւ Scars on Broadway խմբի վոկալիստ Դարոն Մալքայանը ծնվել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում 1975թ հուլիսի 18-ին, հայ քանդակագործ-նկարիչների ընտանիքում:
   Երաժշտական տաղանդը շատ փոքր հասակից է տղայի մոտ արտահայտվել:
  
Դարոնն ուսանել է Ռոս եւ Ալեքս Ֆիլիպոս հայկական դպրոցում, միջնակարգ կրթությունն ստացել է Ռուզվելտի անվան դպրոցում, իսկ բարձր դասարաններն ավարտել է Գլենդելյի բարձրագույն դպրոցում: Ուսումնառության տարիներին նվագել է դպրոցի երաժշտական խմբում: 
   12 տարեկանում Դարոնը նվեր է ստացել իր առաջին կիթ
առը, սակայն զուգահեռ նվագել է նաեւ հարվածային գործիքներ: Որոշ ժամանակ երկմտում էր, թե որ գործիքը նախընտրի: Հարվածային գործիքներով զբաղվելուն ծնողների բացասական վերաբերմունքը այլընտրանք չթողեցին տղային եւ Դարոնը կանգ առավ կիթառի վրա: 
   Երաժշտական դպրոց Տարոնը չի հաճախել, փոխարենը օրական մոտ 10 ժամ ինքնուրույն կիթ
առ էր պարապում:
   16 տարեկան էր, երբ առաջին անգամ բեմ բարձրացավ  Hard Rock խմբի հետ:
  
1992թ Մալաքյանը Սերժ Թանգյանի հետ հիմնել է Soil խումբը, որը հետագայում անվանափոխվել է  “System of a down: Անվան համար համար հիմք է ծառայել Տարոնի Victims of a down բանաստեղծությունը:
    Նա նաեւ
The Ambulance եւ Bad Acid Trip խմբերի պրոդյուսերն է:
  
System of a down խմբի կազմում Մալաքյանը թողարկել է 5 ալբոմ. 1998թ System of a down,  2001թ Toxicity”,  2002 թ steal this Albom”, 2005 թ Mezmerize, 2005 թ Hypnotize”:
    Ամերիկյան Metal Edge հանդեսը աշխարհի լավագույն գիթարահարների շարքում հայ երաժիշտին 4-րդ տեղն է դասել:         

 
Search in News
 
 
Member Area

 

 Forgot ?