Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


David Ignatius

David Ignatius David Ignatius

   Ամերիկահայ լրագրող եւ նովելիստ Դեվիդ Իգնատիուսը ծնվել է 1950թ մայիսի 2-ին:
   2008թ-ից ամերիկյան խոշորագույն պարբերականներից մեկի`" Washington post"-ի փոխխմբագիրն ու վերլուծաբան լրագրողն է, ինչպես նաեւ "Washingtonpost.com" ինտերնետային կայքէջի միջազգային խնդիրների քննարկմամբ զբաղվող "Post Global" բաժնի հաղորդավարն ու համահեղինակը (Newsweek-Շաբաթվա լուրեր բաժնի հեղինակ Ֆարեդ Զաքարիայի հետ միասին):
   Իգնատիուսն ավարտել է Վաշինգտոնի Սուրբ Ալբանս դպրոցը, ապա մինչեւ 1973թ ուսանել է Հարվարի քալեջում, որն ավարտելուց հետո ուսանել է Քեմբրիջի Քինգս քոլեջում:
   Իգնատիուսի հայրը եղել է ԱՄՆ ռազմածովային նավատորմի նախկին քարտուղարն ու "Washington post"-ի նախկին նախագահը:
   Դպրոցն ավարտելուց հետո Իգնատիուսն աշխատել է "Washington Monthly" թերթում եւ 10 տարի "Wall Street Journal" թերթում, որտեղ լուսաբանել է սեւ մետալուրգիայի, արդարադատության, ԱՄՆ Սենատի, Մերձավոր Արեւելքի եւ Պետքարտուղարության վերաբերյալ թեմաներ:
   Ավելի ուշ աշխատել է միեւնույն պարբերականի Մերձավոր Արեւելքի թղթակիցն էր:
   1986թ տեղափոխվել է "Washington Post"-ի խմբագրություն:
   1990-92թթ " Washington post"-ի արտաքին լուրերի բաժնի խմբագիրն էր:
    Մինչ օրս աշխատում է այնտեղ` բացառապես 2000-2002թթ, երբ ժամանակավորապես աշխատել է Փարիզում, որպես "International Herald Tribune" թերթի գործադիր խմբագիր:
   Նրա հոդվածները լույս են տեսել նաեւ "The New York Times"-ում, "Atlantic Monthly"-ում, "Foreign Affairs"-ում եւ "New Republic"-ում:
    "Washington Post" խմբագրատան միջոցով նրա հոդվածները հրատարակվում են միաժամանակ աշխարհի տարբեր պարբերականներում:
   Իգնատիուսը նաեւ 6 նովել է գրել, որոնք արտահայտում են նրա փորձն ու հետաքրքրությունը արտաքին գործերում:
   Իգնատիուսի հոդվածները 1984թ դիվանագիտական մեկնաբանության համար արժանացել են Էդվարդ Վենտալի մրցանակին, իսկ 2000թ` "Gerald Loeb" մրցանակի:
  Ամուսնացել է ամերիկուհի Դոլտոր Եվա Թորնբերգի հետ եւ 3 դուստրերի հայր է:
 

 
Search in News
 
 
Member Area

 

 Forgot ?