Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


David Nalbandian

David Nalbandian David Nalbandian

   Աշխարհահռչակ արգենտինահայ թենիսիստ, Մեծ Սաղավարտի, համաշխարհային, Masters, ATP (պրոֆեսիոնալ թենիսի ասոցիացիա) միցաշարերի եւ Masters գավաթի հաղթող Դավիթ Նալբանդյանը (ամբողջական անունը Գերբասիո Էստեբան Դավիթ Նալբանդյան) ծնվել է 1982թ հունվարի 1-ին Արգենտինայի Կորդբա քաղաքում:
  Թենիս խաղալ սկսել է 5 տարեկանից, երբ հայ պապիկը իրենց տան բակում թենիսի փոքրիկ դաշտ է կառուցել: 14 տարեկանից մասնակցել է մանկապատանեկան մրցաշարերի:
   1996թ հանդես գալով Արգենտինայի հավաքականի կազմում` մասնակցել է աշխարհի պատանեկան առաջնությանը եւ ճանաչվել հաղթող:
   1998թ հաղթել է պատանեկան US open մրցաշարում եւ նույն թվին էլ ճանաչվել է մինչեւ 18 տարեկանների աշխարհի 3-րդ ռակետ:
  1999թ մասնակցել է Ուիմբլդոն մրցաշարին եւ կրկին շահել հաղթողի տիտղոսը: Պրոֆեսիոնալ թենիսիստի տիտղոսը Դավիթին շնորհվել է 2000թ:
   2001թ հաղթել է Պալերմոյում անցկացվող մրցաշարում:
   2002թ ճանաչվել է Արգենտինայի, ինչպես նաեւ Հրվ. Ամերիկայի լավագույն թենիսիստ:
    Դավիթ Նալբանդյանն իր կարիերայի ամենամեծ ձեռքբերումները համարում է 2005թ Շանհայում տարվա ամփոփիչ մրցաշարին մասնակցելն եւ 2007թ Փարիզում ու Մադրիդում աշնանային մրցաշարում աշխարհի այդ տարվա 1-ին եւ 2-րդ ռակետներ Ռոժեր Ֆեդերերի եւ Ռաֆայել Նադալի նկատմամբ տարած հաղթանակը: 2005թ Նալբանդյանը դարձել է առաջին թենիսիստը, ով երբեւէ մասնակցած չլինելով Մեծ սաղավարտի մրցաշարին, ցուցաբերել է փայլուն խաղ եւ շահել գավաթը:
   2008թ Դավիթ Նալբանդյանը Բուենոս-Այրեսի Հայասատնի դեպանատնից հայկական անձնագիր է վերցրել:
   2009թ Սիդնեյում մասնակցելով Medibank միջազգային մրցաշարին, գրավել է պատվավոր առաջին հորզոնականը:
 

 
Search in News
 
 
Member Area

 

 Forgot ?