Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Edouard Balladur

Edouard Balladur Edouard Balladur

   Ֆրանսահայ քաղաքական գործիչ, Ֆրանսիայի նախկին վարչապետ, 1995թ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էդուրադ Բալադուրը ծնվել է 1929թ մայիսի 2-ին` Թուրքիայի արևմտյան Իզմիր քաղաքում: 1935թ Բալադուրների ընտանիքը տեղափոխվել է Մարսել:
    Քաղաքական կարիերան Բալադուրն սկսել է 1960-ականներից: 1964թ-ին վարչապետ Ջորջ Պոմպիդուի խորհրդականն էր: 1969թ, երբ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Պոմպիդուն հաղթանակ տարավ` Բալադուրը նշանակվեց նախագահի գլխավոր քարտուղարի տեղակալ, իսկ 1973թ` գլխավոր քարտուղար (այդ պաշտոնում ղեկավարեց մեկ տարի` մինչեւ նախագահի մահը):
   Քաղաքական դաշտ կրկին վերադարձավ 1980-ականներին, երբ նախագահն էր Ժակ Շիրակը:   
   1986-88թթ Էդուրադ Բալադուրը ղեկավարել է Ֆրանսիայի Ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում: Նրա ղեկավարման օրոք վերջ է դրվել հարկերի բարձրացմանը: Լրջագույն պայքար է ծավալել կորուպցիայի դեմ: Նույնիսկ իր աշխատակազմի մի քանի նախարար է ազատվել պաշտոնից:
    Այդ տարիներին Ժակ Շիրակի կաբինետում նա ոչ պաշտոնապես համարվում էր փոխվարչապետ: Մեծ աշխատանք է տարել Ժակ Շիրակի եւ ”Միություն հանուն հանրապետության” կուսակցության կողմից ազատ եւ համաեւրոպական քաղաքականության որդեգրման հարցում:
   1993թ գործադիրի ընտրություններից հետո Ֆրանսիայի համար բավական բարդ տնտեսական շրջանում Բալադուրը զբաղեցրել է Ֆրանսիայի վարչապետի աթոռը: Հարուստ կենսափորձի եւ ճկուն քաղաքականության շնորհիվ նրան հաջողվել է ճգնաժամը մեղմել եւ վայելել հասարակության ու լրատվամիջոցների վստահությունը:
   Աջակողմյան կուսակցության քաղաքական գործիչների մեծ մասը նրան խորհուրդ տվել մասնակցել 1995թ նախագահական ընտրություններին եւ նա դրել է թեկնածությունը:
    Ընտրություններից դեռ 4 ամիս առաջ Բալադուրը ֆավորիտն էր համարվում: Սակայն հանրությունն իր վստահության քվեն տվեց Ժակ Շիրակին:
   2002-07թթ նա գլխավորել է Ֆրանսիայի ազգային ժողովի ”Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը”:
    2007թ-ին, երբ Ֆրանսիայի նախագահ ընտրվեց Նիկոլա Սարկոզին, Բալադուրին նշանակեց “Ինստիտուցիոնալ բարեփոխումներ” իրականացնող հանձնախմբի նախագահ: Ի դեպ այդ նախագիծը հենց Բալադուրն էր մշակել եւ ներկայացրել խորհրդարանի քննարկմանը, որը հավանության էր արժանացել:
   Նախագահական աշխատակազմերում տարբեր պաշտոններ զբաղեցնելուն զուգահեռ, Բալադուրը 1968-80թթ ղեկավարել է նաեւ ”Mont Blanc Tunnel” ֆրանսիական ընկերությունը: Բացի այդ 1977-86թթ եղել է “IBM Global Services” ընկերության նախագահը:
   Նա համարվում է բիզնեսում ամենամեծ փորձ ունեցող քաղաքական գործիչը Ֆրանսիայում:
1957թ հայ քաղաքական գործիչը ամուսնացել է ֆրանսուհի Մարի- Ժոզեֆ Դելակուրի հետ, ով նրան 4 որդի է ծնել:

 

 
Search in News
 
 
Member Area

 

 Forgot ?