

.gif)
Ամերիկահայ ականավոր դիվանագետ Էդուարդ Ջերեջյանը, ում քաղաքական կարիերան զարգացել է ԱՄՆ 8 նախագահների կառավարման օրոք, ծնվել է ԱՄՆ Մերիլենդ նահանգում 1939թ մարտի 6-ին: Միջնակարգ կրթությունն ստանալուց հետո ուսումը շարունակել է Ջորջթաունի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում (1955-60թթ):
Հոմանիտար գիտությույնների դեկտորի կոչում Ջերջերյանն ստացել է Ջորջթաունի համալսարանում, իսկ իրավագիտության դոկտորի` Middelbury քոլեջում:
1960-62թթ ծառայել է ԱՄՆ բանակում` մեկնելով Կորեայի Հանրապետություն որպես առաջին ամերիկացի լեյտենանտ:
Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո սկսվել է Ջերջերյանի դիվանագիտական կարիերան:
1966-69թթ որպես պետական քաղաքական պաշտոնյա աշխատել է Բեյրությում, 1969-72թթ` Մարոկկոյում:
1975-77թթ Բորդոյում ԱՄՆ գլխավոր հյուպատոսն էր:
1979-81թթ Մոսկվայում ղեկավարել է ԱՄՆ հյուպատոսսարանի քաղաքական բաժինը:
1981-84թթ Հորդանանում ամերիկյան պատվիրակության փոխղեկավարն է եղել:
Նախագահ Ռեյգանի կաբինետում Ջերեջյանն աշխատել է որպես նախագահի հատուկ օգնական եւ Սպիտակ տան արտաքին գործերի հարցերով մամուլի քարտուղարի օգնական:
1985թ-ից ԱՄՆ նախագահի գլխավոր խորհրդականն ու պետքարտուղարի օգնականն էր:
1986-88թթ զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի Մերձավոր Արեւելքի եւ Հրվ. Ասիայի գործերով պատասխանատուի պաշտոնը:
1989-91թթ Սիրիայում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանն էր:
1991-93թթ ԱՄՆ պետքարտուղարի Մերձավոր Արեւելքի հարցերով օգնականն էր:
1993-94թթ Իսրայելում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանն էր:
1994թ օգոստոսից ղեկավարել է Տեխաս նահանգի Ջեյմս Բեյկերի անվան գիտահետազոտական ինստիտուտը:
Վարժ տիրապետում է հայերենին, անգլերենին, արաբերենին, ֆրանսերենին եւ ռեւսերենին:
Ջերեջյանը գրել է "Վտանգ եւ հնարավերություն-Ամերիկացի դեսպանի ուղեւորությունը Մերձավոր Արեւելք" գիրքը:
Հայազգի դիվանագետը պարգեւատրվել է "Մեծ վաստակի", "Հսկայական ավանդի համար" նախագահի մրցանակներով, Պետքարտուղարության պատվո շքանշանով, "Ընդդեմ զրպարտությունների լիգայի" բարոյական պետական գործիչ /moral/ մրցանակով եւ "Ellis Island" պատվո շքանշանով:
Ամուսնացել է ֆրանսուհի Անդրե Լիլիան Մարիի հետ: Նրանք 2 զավակ ունեն: