Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Evgeni Petrosyan

Evgeni Petrosyan Evgeni Petrosyan

   Ռուսաստանաբնակ հայազգի էստրադային արտիստ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ (1991թ), գրող եւ երգիծաբան Եվգենի Վահանի Պետրոսյանը ծնվել է 1945թ սեպտեմբերի 16-ին Բաքվում: 1961թ ավարտելով միջնակարգ դպրոցը` տեղափոխվել է Մոսկվա: 
   Միակ երազանքն էր դառնալ դերասան: Սովորել է "էստրադային արվեստի համառուսական ստեղծագործական կենտրոնում": Պրոֆեսիոնալ բեմերում սկսել է խաղալ 1962թ-ից:
   1960թ ընդունվել է ազգային դրամատիկական թատրոն` Վալենտին Վալենտինովայի խումբը:   
   1970թ ԽՍՀՄ էստրադային արտիստների 4-րդ մրցույթի հաղթող է ճանաչվել:
   1985թ արժանացել է ԽՍՀՄ վաստակավոր արտիստի, 1991թ` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման:
   Բազմաթիվ ներկայացումներ է բեմադրել Մոսկվայի էստրադային թատրոնում` "Բարի խոսքը կատվին էլ է հաճելի" 1980թ, "Ինչպես եք" 1986թ, "Մենք բոլորս հիմարներ ենք" 1991թ, "Բենեֆիս", "30 տարի բեմում", "Երբ գումարները երգում են ռոմանսներ" եւ շատ այլ գործեր:   
   1999թ կայացել է "Ընտանեկան ուրախություններ" նոր ներկայացման պրեմիերան, որը մինչեւ օրս բեմադրվում է Էստրադային թատրոնի բեմում:
   1979թ Պետրոսյանը հիմնել է "Մանրապատումներ"-ի թատրոնը, որին կից գործում է "էստրադային հումորի կենտրոն": Այնտեղ հավաքվել են 19-20 դարերի էստրադայի պատմության բացառիկ իրեր` թերթեր, ամսագրեր, լուսանկարներ, վահանակներ եւ շատ այլ իրեր:
   1960-ականներից Ե. Պետրոսյանը մուտք է գործել նաեւ հեռուստատեսություն:
   1964թ վարել է "Կապույտ կրակներ" հաղորդումը, իսկ ավելի ուշ ռուսական "Օստանկինոյի" համերգների դահլիճում` "Հումորի երեկոներ" հաղորդաշարը, 1973-76թթ` "Արտլոտո" հաղորդումը, 1975-85թթ` "Առավոտյան փոստ"-ը, 1987-2000թթ "Անշլագ" եւ շատ այլ հաղորդումներ: 
   Բացի վարելուց, նա նաեւ բազմաթիվ հաղորդումների սցենարներ է գրել հեռուստատեսության համար` "Տարբեր տեսանկյուններից" 1985թ, "Հրավեր Պետրոսյանի երեկոյին" 1988թ, "Պետրոսյանի օպերացիա" 1991թ, "Եվգենի Պետրոսյանը հրավիրում է" 1999-2000թթ, "Ով է այդ Պետրոսյանը" 2000թ:
    Որպես սցենարի հեղինակ եւ վարող, Պատրոսյանը թողարկել է Ելենա Ստեպանենկոյի "Առաջ կանայք" 2001թ եւ "Միացեք, ծիծաղում ենք" 2001թ հաղորդումները:
   1994թ-ից Ռուսական առաջին ալիքով եթեր է հեռարձակվում Պետրոսյանի "Սմեխապանարամա" հաղորդումը, որում ներկայնում են խոսակցական ժանրի տարբեր սերունդների վարպետներ:
   2000-2005թթ հեղինակել է "Կատակ կատակի ետեւից" հաղորդումը:
    Նա նաեւ բազմաթիվ գրքերի հեղինակ է. "Ցանկանում են արտիստ դառնալ" 1994թ, "Եվգենի Պետրոսյանը անեկդոտների աշխարհում" 1994թ, "Մեծ խճանկար" 2000թ, "Ինչի վրա է ծիծաղում Պետրոսյանը" 2000թ եւ այլն:
   Հայազգի երգիծաբանն առաջին անգամ ամուսնացել է 1960թ եւ շուտով հայր է դարձել: Շատ չանցած բաժանվել է կնոջից եւ ամուսնացել 2-րդ անգամ: Այդ միությունը նույնպես երկար կյանք չի ունեցել: 1986թ ամուսնացել է իր իսկ թատրոնի դերասնաուհի Ելենա Ստեպանենկոյի հետ:
 

 
Search in News
 
 
Member Area

 

 Forgot ?