Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Gabriel Sargsyan

Gabriel Sargsyan Gabriel Sargsyan

   Հայ փայլուն շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, Հայաստանի հավաքականի կազմում 2006թ թուրինյան եւ 2008թ դրեզդենյան օլիմպիադաների չեմպիոն Գաբրիել Էդուարդի Սարգսյանը ծնվել է 1983թ փետրվարի 3-ին` Երեւանում:
   Շախմատ խաղալ սկսել է դեռ շատ փոքր հասակից:
  1996թ տաղանդավոր Գաբրիել Սարգսյանը դարձել է շախմատի աշխարհի պատանեկան առաջնության, իսկ 1998թ` Եվրոպայի առաջնության չեմպիոն:
   2000թ եւ 2003թ նվաճել է շախմատի Հայաստանի առաջնության չեմպիոնի տիտղոսը:
  Գաբրել Սարգսյանը փառահեղ հաղթանակ է տարել նաեւ 2006թ Ռեյկավիկում եւ Դուբայում կայացած մրցաշարերում:
   2007թ մասնակցել եւ հաղթել է Իսպանիայի Զաֆրե քաղաքում անցկացված Ruy Lopez մրցաշարում:
    Հայաստաի հավաքականի կազմում չորս անգամ մասնակցել է շախմատի համաշխարհային օլիմպիադային, որոնցից 2-ում (Թուրին 2006 եւ Դրեզդեն 2008) ցուցադրել է փայլուն խաղ, դառնալով մրցաշարի ֆավորիտը եւ գրանցել է փառահեղ հաղթանակներ:
   Պարգեւատրվել է ՀՀ պատվավոր` Մովսես Խորենացի մեդալով:

 
Search in News
 
 
Member Area

 

 Forgot ?