Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Gabriel Sundukyan

Gabriel Sundukyan Gabriel Sundukyan

   Հայ դրամատուրգ, թատերագետ, հասարակական գործիչ Գաբրիել Մկրտումի Սունդուկյանը ծնվել է 1825թ հունիսի 29-ին` Թիֆլիսում: Նախնական կրթությունը (1832-37թթ) ստացել է Շահան-Ջրպետյանի անվան դպրոցում` մայրենիից բացի սովորելով տարբեր օտար լեզուներ: 1838-40թթ ուսումը շարունակել է Արզանյանների պանսիոնում, իսկ 1840-46թթ` Թիֆլիսի ռուսական գիմնազիայում: Ավարտելուց անմիջապե հետո ընդունվել է Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը:

   Համալսարանն ավարտելով` պաշտպանել է թեկնածուական թեզը եւ կարճ ժամանակով պաշտոնավարել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, ապա որպես թարգմանիչ աշխատել է Կովկասի երկաթուղային վարչությունում:

   Պետերբուրգյան թատրոնները նրա մեջ մեծ սեր են արթնացրել թատերական արվեստի նկատմամբ: Գրական գործունեություն սկսել է ծավալել 1860-ականներից:
Հայ դրամատուրգիայում սունդուկյանական մոտեցումները նախադեպ են դարձել: Նա է առաջինը ներկայացրել հասարակության ստորին խավերի կյանքն ու կենցաղը:
   Սունդուկյանի առաջին գործը “Գիշերվա սաբրը խեր է” կատակերգությունն է եղել: Ավելի ուշ գրվել են “Խաթաբալա”, “Եվ այլն կամ նոր”,  “Սեր եւ ազատություն”, “Ժառանգություն” եւ շատ այլ պիեսներ: Առավել մատչելի դարձնելու համար իր գործերը` Սունդուլյանը գրել է թիֆլիսյան խոսակցական բարբառով:
   Հայ դրամատուրգի գործերը թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով:
   Գեղարվեստական խոսքի այդ անզուգական վարպետի արտահայտություններից շատերը մտել են մեր կենցաղ` դառնալով թեւավոր խոսքեր:
   Սունդուկյանի դրամատուրգիան դպրոց է դարձել շատ ու շատ հայ դերասանների համար:
Մահացել է 1912թ մարտի 29-ին` Թիֆլիսում:
  Երեւանի դրամատիկական թատրոնը կրում է Գաբրիել Սունդուկյանի անունը:
 

 
Search in News
 
 
Member Area

 

 Forgot ?