Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Garo Armen

Garo Armen Garo Armen

   Ամերիկահայ գիտնական եւ գործարար Գարո (Կարո) Արմենը ծնվել է Ստամբուլում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի դպրոցներից մեկում: 17 տարեկանում մեկնել է ԱՄՆ եւ հաստատվել Բրուքլինում բնավող հայ Դիքիջյանների ընտանիքում: 
  Ուսում է ստացել Նյու-Յորքի "Քուրինջ" քոլեջում, իսկ Ֆիզիկակական քիմիայի դոկտորի աստիճան`Նյու-Յորքի քաղաքային համալսարանի "Շրջանավարտների կենտրոնում":
    Որպես գիտաշխատող անմիջապես աշխատանքի է նշանակվել Լոնգ Այլնդի Բրուքվեյն ազգային լաբորատորիայում (նրա աշխատանքը վերաբերում էր ֆոտոսինթեզի եւ էներգիայի անջատմանը):   
   Բաժնետոմսերի շուկայով տարված` Արեմնը հեռացել է լաբորատորիայից եւ աշխատնաքի անցել Ուոլ Սթրիթում` որպես "Ի. Էֆ. Հաթըն" ընկերության առողջապահական հարցերի վերլուծաբան:  Այնտեղ ձեռք բերած փորձը նրան թույլ են տվել հիմնել սեփական առողջապահական ընկերությունը:
    1994թ Արմենը գործընկերոջ` հնդիկ պրոֆեսոր Պարմոդ Սրիվաստավայի հետ պատերազմ է հայտարարել քաղցկեղին եւ հիմնել "Անթիջենիքս" կենսատեխնոլոգիական ընկերությունը, որի համանախագահն ու գործադիր տնօրենը Գարո Արմենն է:
   Միաժամանակ 2002-2004թթ "Էլան" կենսադեղագործական կորպորացիայի խորհրդի տնօրենն էր:
   Դոկտոր Արեմնը հիմնադրել է նաեւ "Հայաստանի մանուկներ"  հիմնադրամը, որի գործունեությունն ուղղված էր երեխաների եւ երիտասարդության դրական զարգացմանը` Հայաստանի գյուղական վայրերը վերակենդանացնելու եւ մանուկների համար առողջ ու կայուն ծրագրեր իրականացնելու միջոցով:
   Նախքան "Անթիջենիքս" –ը, Գարո Արենը հիմնադրել է դրամական կառավարման, կենսատեխնոլորգիական եւ դեղաբանական ընկերություններով մասնագիտացած "Արմեն փարթնըրս" ընկերությունը:
    Բացի այդ, Գարո Արմենը 1993թ ստեղծել է "Իմունեքս Լեդերլի" ուռուցքաբանական կենտրոնը:   
   Ավելի վաղ Դին Ուիթըր Ռենըլդզ հաստատության հետազոտությունների վարչության նախագահն էր:
   2002թ "Էրնթս եւ Յանգը"  Արմենին ճանաչել է  "Տարվա կենսատեխնոլորգիական ձեռնարկատեր":
 

 
Search in News
 
 
Member Area

 

 Forgot ?