Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Gerard Cafesjian

Gerard Cafesjian Gerard Cafesjian

   Ամերիկաբնակ հայ ձեռներեց եւ բարերար Ջերարդ Գաֆեսճյանը ծնվել է 1925թ Նյու-Յորքում: Զինվորական ծառայությունն անցել է Միացյալ Նահանգների ռազմածովային նավատորմում: Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ  ծառայել է Ատլանտյան եւ Խաղաղ օվկիանոսներում:
   Ավարտելով Նյու-Յորքի “Hunter” քոլեջը` ստացել է տնտեսագետ բակալավրի աստիճան: Ապա ուսանել է իրավագիտություն եւ պաշտպանելով թեզը` ստացել է իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան: Սկզբում որպես խմբագիր-իրավագետ աշխատել է Նյու – Յորքի “West Publishing” կորպորացիայում, ապա զբաղեցրել է գովազդային, հետո մարկետինգի բաժնի ղեկավարի պաշտոնները եւ ի վերջո դարձել է դրա սեփականատերը (մինչեւ 1996թ):
   1996թ –ից Գաֆեսճյանը զբաղվում է բարեգործությամբ ու բոլոր ջանքերը հիմնականում կենտրոնացած են Հայկական հարցի աջակցմանը, քանի որ Հայոց Ցեղասպանության զոհ են դարձել նրա հարազատների մեծ մասը:
    Ի հիշատակ նախնիների եւ ի պատիվ ամերիկաբնակ հայերի, Գաֆեսճյանը հիմնել է “Գաֆեսճյան ընտանեկան հիմնադրամը”: Վերջինիս նպատակն էր սեփական լուման ներդնել հայ ժողովրդի կյանքի բարելավման գործում:
    Հայերին եւ Հայաստանին օգնելու նպատակով, մինչ այժմ բարերարն ավելի քան 50 մլն դոլարի նվիրատվություն է արել “Գաֆեսճյան հիմնադրամ”-ին:
   Պրն. Գաֆեսճյանը պաշտոնապես հայտարարել է, որ իր մնացած ունեցվածքի մեծ մասը նույպես հատկացնելու է հիմնադրամին, որ վերջինս մեծացնի Հայկական հարցի սատարման ուղղությամբ իրականացվող ջանքերը: 
   “Գաֆեսճյան հիմնադրամ”-ը զգալի ներդրումներ է արել Վաշինգտոնում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցվող թանգարան հուշահամալիրի նախագծին: Սուպսիդավորել է մի քանի հայկական կազմակերպությունների` “Ամերիկայի Հայկական համագումարին”, ”Հայաստանի Ամերիկյան համալսարանին”, “ԱՄՆ հայկական ֆոնդին” եւ բազում այլ կազմակերպություններին ու նախագծերին:
   Ամուսնացել է Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ նավատորմում ծանոթացած Կլեո անունով բուժքրոջ հետ, ով նրան 2 զավակ է ծնել` Թոմին եւ Քերիին:
   Երեւանի կենտրոնում` Օպերայի հարեւանությամբ “Գաֆեսճյան հիմնադրամ”-ի ջանքերով կառուցվել է Կասկադ համալիրը, որի տարածքում գործում է հիմնադրամի թանգարանը:
 

 
Search in News
 
 
Member Area

 

 Forgot ?