Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Gevorg Vardanyan

Gevorg Vardanyan Gevorg Vardanyan

      Խորհրդային Միության հայտնի հայ հետախույզ, ԽՍՀՄ ՊԱԿ-ի (Պետանվտանգության կոմիտե) գնդապետ, Խորհրդային Միության հերոս, կենդանի լեգենդ Գեւորգ Վարդանյանը ծնվել է 1924թ փետրվարի 17-ին` Դոնի-Ռոստովում: 1930թ Վարդանյանների ընտանիքը տեղափոխվել է Իրան:

   Գեւորգ Վարդանյանի հայրը կապված էր ռուսական ներքին հետախուզության հետ եւ հոր ցանկությամբ տղան դարձավ հետախույզ: Ընդամենը 16 տարեկան պատանի էր, երբ կյանքը խորհրդային հետախության հետ կապեց Գեվորգ Վարդանյանը: 1940թ-ից ղեկավարում էր հատուկ խումբը, որն զբաղվում էր Թեհրանում եւ այլ քաղաքներում ֆաշիստ գործակալների եւ գերմանացի հետատխույզների բացահայտմամբ:

   Երկու տարում նրա խումբը բացահայտել է ավելի քան 200 մարդու, որոնք ինչ որ կերպ կապ ունեն գերմանական հետախուզության հետ: Գեւորգ Վարդանյանի հետախուզական գործունեության պատմության մեջ հատկապես նշվում է 1943թ, երբ Թեհրանում կայանալիք կոնֆերանսին գործընկերների հետ պետք է ապահովեր 3 խոշոր տերությունների ղեկավարների (Ստալին, Ռուզվելտ, Չերչիլ) անվտանգությունը: Հայ հետախույզին եւ նրա գործընկերներին հաջողվել է կանխել այդ “մեծ եռյակի” ղեկավարների դեմ ֆաշիստական Գերմանիայի ծրագրած մահափորձը:

   Այդ իրադարձություններից տասնյակ տարիներ անց Գեւորգ Վարդանյանին է հանդիպում ՈՒ. Չերչիլի թոռնուհին եւ հատուկ շնորհակալություն հայտնում իր պապի կյանքը փրկելու համար:

   1951թ ավարտել է Երեւանի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը: Երկար տարիներ աշխարհի տարբեր երկրներում, շատ բարդ իրավիճակներում, բազմաթիվ հետախուզական օպերացիաներ է իրականացրել:
   Գեւորգ Վարդանյանյանի կողքին միշտ եղել է նրա կինը, համախոհն ու գործընկերը` Գոհար Լեւոնովնա Վարդանյանը, ով Հայրենիքին մատուցած հետախուզական ծառայությունների համար պարգեւատրվել է Կարմիր դրոշի շքանշանով:

   Հետախուզական վերջին գործուղումից Վարդանյան ամուսինները վերադարձել են 1986թ: Մի քանի ամիս անց Գոհար Վարդանյանը անցել է թոշակի, իսկ Գեւորգ Վարդանյանն իր ծառայությունը շարունակել է մինչեւ 1992թ: Նույնիսկ թոշակի անցնելուց հետո, Գեւորգ Վարդանյանը ակտիվորեն համագործակցել է արտաքին հետախուզության ծառայության հետ, հանդիպել է երիտասարդ գործընկերներին եւ նրանց է փոխանցել իր հարուստ կենսափորձը:

   Հայ հետախույզն արժանացել է ԽՍՀՄ հերոսի կոչման, պարգեւատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Մեծ Հայրենականի 2-րդ աստիճանի շքանշաններով եւ բազմաթիվ մեդալներով:  Գեւորդ Վարդանյանը ԽՍՀՄ ՊԱԿ-ի միակ աշխատակիցն է, ով կենդանության օրոք արժանացել է ԽՍՀՄ հերոսի կոչման: Հերոսը պարգեւատրվել է նաեւ ՀՀ կառավարական պարգեւներով, պարբերաբար այցելում է Հայաստան:
 

 
Search in News
 
 
Member Area

 

 Forgot ?