

.gif)
Հայ անվանի արվեստագետ, Հայաստանի ժողովրդական նկարիչ, ժամանակակից հայկական գրքային գրաֆիկայի հիմնադիր Հակոբ Կոջոյանը ծնվել է 1883թ Ախլցխայում: Ապաագ նկարիչի մանկությունն անցել է Վլադիկավկազում, ուր նա սովորել է քաղաքային ուումնարանում:
16 տարեկանում ընդունվել է Մոսկվայի քանդակագործ Պրուսովի անվան արվեստանոց, որն ավարտելու հետո 1890-ականների սկզբին ընդունվել է Մյունխենի նկարիչ Անտոն Աշբեի Գեղարվեստական ստուդիան: Գերմանիայում ուսանած տարիներին Կոջոյանը լայն հնարավորություն է ունեցել ծանոթանալ լեգենդար նկարիչների աշխատանքների եւ զուգահեռներ անցկացնել նոր սերնդի ներկայացուցիչների գործերի միջեւ:
1905թ ընդունվել է Մյունխենի Գեղարվեստական ակադեմիա եւ 1907թ ավարտելով այն մեկնել Փարիզ եւ 2 տարի բնակվել այնտեղ:
Կոջոյանի գործունեությունը լայն ընդգրկում է ունեցել` գրաֆիկա, գեղանկար, կիրառական արվեստ, բեմանկարչություն, մանկավարժություն:
1918թ հնէբանական մի խմբի հետ պեղումների նպատակով շրջագայության է մեկնել Արեւմտյան Հայաստանի պատմական Անի քաղաքը: Հազար ու մի եկեղեցիներ քաղաք Անիից մնացած հրաշալի տպավորությունները 1919թ Կոջոյանն արտացոլել է “Անիի ավերակները” կտավում:
Հետագա տարիներին Անին Կոջոյանի մի քանի այլ կտավների թեմա է դարձել: Դրանցում պատկերել է դարի ողբերգությունն ապրած հայ ժողովրդի ցավը: Այդ աշխատանքներից մենկ այժմ զարդարում է ռուսական թանգարանի պատերից մեկը:
1920-ականների սկզբին Կոջոյանը մոտ 2 տարի ապրել է Թավրիզում եւ այդ ժամանակաշրանում էլ ծնունդ են առել “Թավրիզի փողոցները”, “Թավրիզի երեխաները”, “Թավրիզուհին” եւ “Թավրիզի ճաշարանը” ստեղծագործությունները:
1922թ Հայաստանի կառավարության հրավերով տեղափոխվել է Երեւան եւ ձեռնամուխ եղել նորաստեղծ հանրապետության մշակույթի զարգացմանը:
Գրքարվեստի վերականգնման դժվարին առաքելությունը հանձն առնելով` Հակոբ Կոջոյանը և կարողացավ փայլուն կերպով լուծել խնդիրը` դառնալով ժամանակակից հայկական գրքային գրաֆիկայի հիմնադիրը:
Բարձր պրոֆեսիոնալ վարպետությամբ են արված 1920-ականների աշխատանքները: Այդ ժամանակների ամենաբարդ ու ամենահայտնի գործերից է “Սասունցի Դավիթ” գրաֆիկական կոմպոզիցիան:
1925թ Կոջոյանը նկարազարդել է Ստեփան Զորյանի “Հազարան բլբուլ” հեքիաթը:
Երեւանում ապրած տարիներին ծնված կտավների շարքում իր ուրույբն տեղն ունի “Երեւանի աշունը” պոետիկ աշխատանքը:
Կոջոյանի գրքային գրաֆիկան հայկական մշակույթի ամենահետաքրքիր էջերից մեկն է: 1930-ականների նրա աշխատանքները սկիզբ դրեցին գրքերի գեղարվեստական ձեւավորման նոր սկզբունքի, ինչն էլ հայ նկարիչների հետագա սերունդների համար ստեղծագործական դպրոց դարձավ:
Գեղանկարչության եւ գրաֆիկայի վարպետ Հակոբ Կոջոյանի ձեւավորած գրքերի ցուցահանդեսը 1934թ բացվել է Մոսկվայում:
Նրա ձեռագրին են պատկանում “Սասնա Ծռեր” հայկական էպոսը, “Աշուղ Սայաթ Նովայի երգերի ժողովածուն”, ”Աղվեծաղիկ” առակների գիրքը, Հ. Թումանյանի “Փարվանան” եւ այլն:
1940-ականներին Կոջոյանը ստեղծել է արծաթե իրերի նմուշներ, իսկ 50-ականների կերամիկայի եւ հախճապակու վրա է աշխատել:
Այդ ոլորտում Կոջոյանի արվեստն իր դրոշմն է թողել հետագա սերունդների ստեղծագործական ճաշակի վրա:
Հայ հանճարեղ նկարիչն աշխատել է մինչեւ կյանքի վերջին օրերը:
Մահացել է 1959թ գարնանը:
Նրա աշխատանքերը ցուցադրված են Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Կիեւի, Երեւանի պատկերասրահներում:
Դեռ կենդանության օրոք հրաշալի աշխատանքները ներկայացվել են Լոնդոնի, Ֆիլադելֆիայի, Փարիզի թանգարաններում:
1973թ Երեւանում բացվել է Կոջոյանի տուն-թանգարանը, ուր ցուցադրված են նկարչի գրաֆիկական եւ գեղանկարչական աշխատանքները:
Հայ անվանի ճարտարապետ Ալեքսանդր Թամնյանի հետ Կոջոյանը ստեղծել է ՀՀ զինանշանը: