Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Hamo Beknazaryan

Hamo Beknazaryan Hamo Beknazaryan

   Հայ անվանի կինոդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, հայ կինոմատոգրաֆիայի հիմնադիր եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ (1935թ) Համո Բեկնազարյանը ծնվել է 1892թ մայիսի 19-ին` Երեւանում: 1914թ-ից սկսել է նկարահանվել ռուսական ֆիլմերում: Դասվել է ռուսական համր կինոյի աստղերի շարքին:
   1918թ ավարտել է Մոսկվայի առեւտրի ինստիտուտը (մինչ այդ պրոֆեսիոնալ մարմնամարզիկ է եղել): 1921թ-ից գլխավորել է Վրաստանի կինոստուդիայի կինոյի բաժինը, ապա դարձել Վրաստանի Պետկինոյի ռեժիսոր:
   1923թ Համո Բեկնազարյանը հաստատվել է Հայաստանում եւ հիմնադրել “Հայֆիլմ” կինոստուդիան: 1926թ նկարահանել է հայկական առաջին գեղարվեստական ֆիլմը` “Նամուս”-ը:
   Ականավոր ռեժիսորի թողած ստեղծագործական վիթխարի ժառանգությունից կարելի է դատել, որ նա անսահման հնարավորություններ ուներ դրսեւորելու իր տաղանդի ահռելի ուժը:
   Դրա վառ ապացույցն այն էր, որ 1920-ականներին ընդունել է Հայաստանի կառավարության հրավերը, քաջ տեղյակ լինելով, որ այնտեղ կինոարտադրության եւ ստեղծագործական գործունեության համար նույնիսկ նվազագույն հիմքեր չկան:
   Այդ տարներին նա սիմվոլիկ գումարներով նկարահանել է այնպիսի ժապավեններ, ինչպիսիք են “Զարե”, “Շոռն ու շոռշոռը”: Նրա ստեղծած առաջին հայկական ձայնային ֆիլմը` “Պեպո”-ն, դարձավ ոչ միայն Բեկնազարյանի շեդեվրը, այլեւ տեղ գտավ ժողովրդական կինոյի ոսկե պահոցում: 
   Ավելի ուշ նկարահանել է հայ կինոյի 2 այլ հրաշալի ֆիլմեր` “Դավիթ Բեկ” (1943թ) եւ “Զանգեզուր” (1938թ): Վերջինի համար ժողովուրդների հայր Ստալինի կողմից խրախուսական մրցանակի է արժանացել: 
   “Երրորդ քարավան” ֆիլմը, որն ամենայն հավանականությամբ դառնալու էր նրա կարիերայի ամենահաջողված ֆիլմը, մնաց անավարտ, քանի որ նկարահանումները կեսից արգելեցին եւ նախագիծը փակեցին: 
   Բեկնազարյանը խոր ցավով եւ կսկիծով լքեց “Հայֆիլմ” կինոստուդիան ու Հայաստանը եւ սկսեց ֆիլմեր նկարել միջինասիական հանրապետություններում:
   Հայ կինոյի հիմնադիրը 1965թ ապրիլի 27-ին մահացել է ծանր հիվանդությունից` Մոսկվայում` հեռու հայրենիքից եւ հարազատներից, միայնության մեջ: 
 

 
Search in News
 
 
Member Area

 

 Forgot ?