Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Hovhannes Tumanyan

Hovhannes Tumanyan Hovhannes Tumanyan

  Մեծանուն հայ գրող, բանաստեղծ եւ հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869թ փետրվարի 7-ին` Լոռվա Դսեղ գյուղում, հոգեւորականի ընտանիքում: 
   Նախնական կրթությունն ստացել է ծննդվայրի դպրոցում, այնուհետեւ շարունակել է սովորել Ստեփանավան դպրոցում: Ավարտելով միջնակարգ ուսումը, մեկնել է Թբիլիսի եւ ուսանել Ներսիսյան ճեմարանում: Ֆինանսական խնդիրների պատճառով 1887թ-ից ստիպված կիսատ թողելով ուսումը` աշխատանքի է անցել Թբիլիսիի հայ եկեղեցական դատարանում, ապա մինչեւ 1893թ Հայ Հրատարակչական միության գրասենյակում:
   Ստեղծագործական գործունեություն Թումանյանը ծավալել է 1880-ակնների կեսերից:
   Սկզբում նրա աշխատանքները տպագրվում էին հայկական թերթերում եւ ամսագրերում:
   1890-92թթ հրատարակված “Բանաստեղծություններ”-ի ժողովածուն բանաստեղծի հռչակ է բերել Թումանյանին:
   Ստեղծագործական վերելքին հասել է 19-րդ դարավերջին եւ 20-րդի սկզբերին, երբ սկել է գրել ժողովրդին հոգեհարազատ թեմաներով` նկարագրելով դառնությամբ ու հակասություններով լի գյուղացիական կյանքը: Այդ թեմաներով գրված պոեմներից են` “Ամրոն”, “Լոռեցի Սաքոն”, “Անուշ”-ը եւ այլն:
   1899թ Թումանյանը հիմնել է “Վերնատուն” գրական խմբակը, որին անդամակցել են շատ հայ գրողներ:
   20-րդ դարասկզբից Թումանյանը սկսեկ է հասարակական գործունեություն ծավալել: 1905-07թթ մասնակցել է Բաքվի հայ-թաթարական բախումների հաշտեցմանը:
    Ցարական կառավարությունը 1908թ եւ 1911թ ձերբակալել է Թումանյանին եւ բանտարկել:
   1912-21թթ ղեկավարել է հայ գրողների կովկասյան միությունը:
    Մահացել է Մոսկվայում` 1923թ մարտի 23-ին:
    Ամենահայտնի պոեմներից են` “Թմբկաբերդի առում”, “Ախթամար”, “Փարվանա”, “Սասունցի Դավիթ” եւ “Մի կաթիլ մեղր” հեքիաթը:
 

 
Search in News
 
 
Member Area

 

 Forgot ?