Marlenka Honey cake, according to an old Armenian family recipe


Ivan Aivazovsky

Ivan Aivazovsky Ivan Aivazovsky

   Հայազգի հանճարեղ ծովանկարիչ Հովհաննես (Իվան) Կոնստանտինի Այվազովսկին ծնվել է 1817թ հուլիսի 29-ին, Ղրիմի Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում: Տոհմական ազգանունն է Այվազյան, Ռուսական կայսրությունում Այվազյանները վերափոխվեցին Այվազովսկու:
   Դեռ վաղ հասակից է սկսել բնանկարներ եւ ծովանկարներ նկարել:
   Ապագա մեծությունը նախ մեկնել է Սիմֆերոպոլի գիմնազիա, ապա` Սանկտ-Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիա` ավարտելով այն ոսկե մեդալով: 1838թ-ին նրան 2 տարով գործուղել են  Ղրիմ, որտեղ սկսել է նկարել ծովափնյա քաղաքների պատկերների շարքը:
   Այվազովսկու ծովանկարները կազմում են ստեղծագործությունների մոտ կեսը, որոնց համար ի դեպ արժանացել է ռուսական նավատորմի մշտական ծառայողի պատվին: 
  Արվեստի տարբեր գործեր է ստեղծել նաեւ Օսմանյան սուլթանի համար եւ այդ նկարներն այժմ Թուրքիայի թանգարաններում են: Սուլթան Աբդուլ Համիդը շքանշանով պարգեւատրել է Այվազովսկուն, սակայն 1890թ-ականներին, երբ Թուրքիայում տեղի ունեցծ հայկական ջարդերի ժամանակ նկարիչն իր թուրքական պարգեւները նետել է ծովը:
   Այվազովսկին ստեղծել է 6000-ից ավելի կտավներ, որոնց մեծ մասի գումարներով արվեստի դպրոց եւ պատկերասրահ է բացել իր ծննդավայր Թեոդոսիայում: Նա նաեւ թավջութակ էր նվագում: Հեղինակել է 2 սիմֆոնիա, զբաղվել ճարտարապետությամբ եւ հնէաբանությամբ:                       
   Մահացել է 1900թ-ի մայիսի 5-ին: Հովհաննես Այվազովսկու եղբայրը` Գաբրիել վարդապետ Այվազովսկին ներգրավված է եղել հայ ազատագրական շարժման մեջ, հրատարակել է"Մասյաց աղավնի" թերթը:
 

 
Search in News
 
 
Member Area

 

 Forgot ?